Copy SMS

Նամակ նրան`ապագայիս...

Նամակ նրան`ապագայիս... - սեր, խաղ, բեմ

Էլի հին ռադիոները քեզ են երգում


Եվ գովերգում են


Աչքերդ,


Որոնց գույնը չիմացա....


Ես բացել եմ լուսնի դուռն


Ու քեզ եմ սպասում...


Երանի թե գաս....


Գիտես գնալուդ օրվանից


Սերս հաշմանդամ դարձավ


Եվ նստեց աչքերը հառած այն ճամփին


Որով գնացիր...


Դեռ հազարավոր պատերազմներ կլինեն


Եվ երկրաշարժերը կավերեն հոգիս,


Մինչև ետ դառնաս...


Բայց ես կսպասեմ,


Եվ հազարավոր չգրված նամակները


Հատ առ հատ կպատմեմ


Ավելի ճիշը կշշնջամ,


Երբ պարենք


Երազած տանգոն տիեզերքների


Եվ Լենոնական երգը հնչեցնի


Վաղուց մոռացված նվագարկիչը...


Լուսանկարները իրենք են կախվել պատերից


Եվ զույգ աչքեր են տենչում,


Որ դիտվեն...


Իմոնք էլ վաղուց հոգնել են...


Կգաս կնայենք...


Միայն թե անպայման արի...


Քեզ`չգտնված և չիմացվածիդ


Ես շատ եմ սպասու`մ...



4

0

899