ԱՐԵՎ ԱՉՔԵՐՈՎ
Հրաշագեղ, լուսավոր,
Մի արև զորավոր,
Ինձ բարև ուղարկեց
Երկնքից հեռավոր…
Եվ ժպտաց ինձ բարի
Ժպիտով գերբնական,
Աչքերիս նայելով
Հայացքով դյութական…
Նրա ջերմ հայացքում
Ես տեսա կյանքն անսպառ,
Ու լցվեց իմ հոգին
Տենչանքով մի կայտառ…
Այն ասես գետ լիներ,
Որն հոսում էր վարար,
Պարուրելով շուրջս լոկ
Ապրելու տենչով անմար…
Հեռավոր երկնքից
Աչքերդ ինձ փայլեցին,
Եվ թվաց հրեշտակներն
Ինձ նվեր ուղարկեցին…
Քո տեսքով, աչքերով,
Բնության ծաղկունքով,
Քո սրտի դրախտի
Մաքրամաքուր պարտեզով…
A.YAN
2017-02-20 16:02:21Գոռ Վարդանյան
2017-02-22 09:12:25