Copy SMS

Արևածագ...

Արևածագ... - սեր, խաղ, կյանք

Արևածագ է դրսում հիմա...


Առանց քեզ կարծեմ


Հիսուներորդը...


Որբացած մի ողջ աշխարհ


Բարի լույս է ասում,


Կամ դեռ քնած է:


Մեկ միլիոնից ավել աչքեր են բացվում


Ու ժպտում են


Քո պեսներին տեսնելիս


Մինչդեռ իմ պեսները կարոտում են


Ինչ-որ մի տեղ անշարժ նստած...


Ես վառում եմ մի ամբողջ տան լույսեր,


Որ երբ գաս տանս մութ չլինի


Դու միշտ ատում էիր մթությունները


Իսկ ես սիրում էի...քեզ...


Արևածագ է...


Առանց քեզ կանցնի անգամ


Հարյուրերորդը


Չէ որ խոստացել էիր


Կգայիր հարյուրմեկին,


Իսկ ճամփաները դատարկ են....


3

0

930