Copy SMS

Մայրամուտ

Մայրամուտ - Բանաստեղծություն, Ցունամի


Վառ հույզերի մեջ խորտակված՝ խորաթափանց քո աչքերը,
Ինչքա՜ն հույզեր, ինչքա՜ն հույսեր խորտակեցին քո աչքերը:
Եղանակներս փոթորկված դու մարեցիր քո աչքերում,
Ինձնից առար ու տարար ոսկեմիջին ժամանակներում:

Մեծամի՛տս, խռովք ի ցույց մի՛ դիր, արհամարհիր անձիս:
Վեհ մոռացում, անգութ պատիժ հյուրասիրեցիր իմ կյանքին,
Սուտ արցունքովդ անտեղի զուր մի՛ մաքրիր շպարը դեմքիդ.
Անկոտրում է այն արևը, որը ունի գծված ուղի:

Հակակրանքի ժամացույցը, որ պտտվում էր իմ կողքին,
Օղակում էր այն սահմանը, որ բաժանում է երկուսիս:
Ինչքան արևներ մայրամուտ դարձրիր մեր հորիզոնին,
Եվ խավարեցրիր իմ արևը քո աչքերում, սիրելիս:

Ցունամի
25.07.2016թ.

7

4

1196

  • A.YAN
    2017-02-21 22:20:08
    Inch siruneq grel (լավ) (լավ)
  • Ցունամի
    2017-02-21 22:49:31
    շնորհակալ եմ
  • Amalya
    2017-02-21 23:14:24
    հետաքրքիր ոճ ունեք (ծաղիկ)
  • Ցունամի
    2017-02-22 02:30:59
    շնորհակալ եմ