Copy SMS

ԻՆչ - որ մի պահ

ԻՆչ - որ մի պահ - Բանաստեղծություն, Ցունամի



Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ
Դու չես եղել այն, ինչ հիմա՜...
Ինչ-որ կարո՜տ, ինչ-որ զգացու՜մ
Դու չես ապրել, ինչպես հիմա՜...
Անծանոթ է այն, ինչ-որ կա,
Քո զարմանքի ու պատրանքի խոսքից կառչած`
Մտորում եմ.
- Արդյո՞ք ճիշտ է այս ամենը,
Թե՞ անցողի՜կ ինչ-որ մի պա՜հ...
Զգա՜լ ներկադ կողքիս այսժամ,
Չվախենալ ինչ-որ մի պահ,
Զգա՜լ շունչդ իմ թիկունքին`
Չվարանե՜լ, չկարկամե՜լ ինչ-որ մի պահ,
Քանզի այս «Չ» ժխտականը,
Ինձ ստիպում է
Զգալ միայն այս վայրկյանը,
Զգալ շունչդ անդավաճան
Ետ չդառնա՜լ, չփոշմանե՜լ,
Անդորրակերտ հայացքդ հեզ,
Չկասկածե՜լ ...
Չանհետանա՜...
Եվ չխախտել այս ամենը
Ինչ-որ մի պա՜հ...


Ցունամի
11.09.2016թ.

5

0

1087