Այդպես էլ մարդ չդարձա
Հայրս միշտ իր խոսքն էր ասում,
Երբ ինչ-որ բան այն չէր լինում,
Ու սկսում էր խոսել հանդարտ,
Ականջիս շարել ուլունքի նման:
Ամեն անգամ խոսք ասելիս
Նստեցնում էիր ծնկիդ վրա
Ու սկսում խորհուրդներ տալ
Չարաճճի որդուդ անկարգ:
Ես փոքր էի, մանուկ այդժամ
Սկսում էի խաղալ, փախչել արագ,
Իսկ վեջնական խոսքն ուլունքի.
-Դու այդպես էլ մարդ չես դառնա...
Խորհուրդներդ մեկիկ-մեկիկ
Ծրարվում էին իմ մտքերում`
Որպես հուշերի արթնացում
Գիտակցմանը իմ սխալի...
Երբ ուլունքեր կախող չկա,
Նստում եմ քո կողքին երկար
Ու բացում եմ ծրարները,
Ուր պահում են մտքերդ վեհ:
Վերջին խոսքդ եմ հիշում հիմա,
Երբ ասեցիր կրկին հանդարտ.
-Երբ մարդ դառնաս, կգաս մոտս,
Ու ես այդժամ կժպտամ երկար:
Ու հիմա եկել եմ մոտդ,
Որ քեզ ուլունքը հանեմ, կարդամ,
Բայց կներես, հայր իմ շատ մեծ,
Ես այդպես էլ մարդ չդարձա...
Ցունամի
25.06.2016թ.
Երբ ինչ-որ բան այն չէր լինում,
Ու սկսում էր խոսել հանդարտ,
Ականջիս շարել ուլունքի նման:
Ամեն անգամ խոսք ասելիս
Նստեցնում էիր ծնկիդ վրա
Ու սկսում խորհուրդներ տալ
Չարաճճի որդուդ անկարգ:
Ես փոքր էի, մանուկ այդժամ
Սկսում էի խաղալ, փախչել արագ,
Իսկ վեջնական խոսքն ուլունքի.
-Դու այդպես էլ մարդ չես դառնա...
Խորհուրդներդ մեկիկ-մեկիկ
Ծրարվում էին իմ մտքերում`
Որպես հուշերի արթնացում
Գիտակցմանը իմ սխալի...
Երբ ուլունքեր կախող չկա,
Նստում եմ քո կողքին երկար
Ու բացում եմ ծրարները,
Ուր պահում են մտքերդ վեհ:
Վերջին խոսքդ եմ հիշում հիմա,
Երբ ասեցիր կրկին հանդարտ.
-Երբ մարդ դառնաս, կգաս մոտս,
Ու ես այդժամ կժպտամ երկար:
Ու հիմա եկել եմ մոտդ,
Որ քեզ ուլունքը հանեմ, կարդամ,
Բայց կներես, հայր իմ շատ մեծ,
Ես այդպես էլ մարդ չդարձա...