Copy SMS

Բարև իմ....

Բարև իմ.... - սեր, իմ, բարև

Բարև իմ ուրիշ: Դու երբեք չես լսի այս խոսքերն ինձնից: 

Դու ամենան ես: Իմ կյանքի լույսը, ուժը, համբերությունը,համառությունը: Սիրում եմ ՄԵՐ կիսատը, որում ես դեր չունեի:Ես չէի ընդունել այդ դերը: Ու կփախչեմ , որ չգտնես, կամ ինձ չես էլ փնտրի: Երևի երբեք էլ չհասկանամ թե ինչու չհամաձայնեցի: Ասում են իրական սերը չի ավարտվում երբեք: Ժամանակը ցույց կտա իրականը:

Փոքրացել եմ, ես՝հպարտս փոքրացել եմ, նստել եմ 4 պատի մեջտեղում, ու կուլ եմ տալիս ներս հոսող արցունքներս: Իրենք դուրս երբեք չեն գալիս ու չեն գալու:

Ասում են սիրո համար պայքարում են, դուրս են գալիս բոլոր դեմերի դեմ: Բայց ես դուրս չեկա ոչ մեկի դեմ: Ես լռեցի ու հիմա լուռ համակերպվում եմ: Բայց ախր ես համակերպվող կերպար չեմ, ես պայքարող եմ, բայց երևի ոչ սիրո հարցում: Ու երբ ինձ ասում են, որ եթե չես պայքարում, ուրեմն չես սիրում, ուղղակի կապվածություն է, լուռ գլխով եմ անում, որովհետև միայն ես գիտեմ ներսիս փոթորիկը:

Նստած 4 պատի ներսում սպասում եմ, որ էլի կգաս, ճիշտ է երբեք չեմ ասել, որ սիրում եմ, կամ համաձայն եմ հետդ քայլել, կամ արի շփվենք: Դու երբեք ինձնից չես լսել, հարցերիդ պատասխանել եմ լռությամբ, կամ կտրուկ ՈՉ-ով: Չեմ տվել ոչ մի համաձայնության նշան , բայց արդեն քա՜նի տարի էլ պայքարում ես: Իսկ ես քանի տարի եմ պայքարում, որ Ոչ ասելիս ձայնս չդողա ու աչքերս չարցունքոտվեն:

Եթե հիմա լսում ես սրտիս գոռոցը, ուրեմն արի, բռնիր ձեռքս ու տար հեռու բոլոր դեմերից ու ինքս ինձնից: Բայց ես դա քեզ չեմ ասի, դու պիտի լսեսսսսս, չտեսնելով լսես, որովհետև վաղը գուցե կամ որոշ ժամանակ անց քաղաքս փոխվի, ինքնաթիռը տանի հեռու՜ : Ու էլ չես քայլի մեր քաղաքի փոշոտ փողոցներով, որ գոնե պատահաբար տեսնես ինձ, ու ես էլ չեմ քայլի մեր քաղաքի փոշոտ փողոցներով, որ գոնե պատահաբար անցնեմ կողքովդ:

Ի՜նչ եսասեր եմ թվում....

Բայց իմ եսի սիրով սիրում եմ քո եսը....

2

0

1220