Իմս...
Սիրելի ճակատագիր,դու մեզ փորձություն տվեցիր,որ հասկանանք անկարող ենք առանց իրար...
Հիմա,ետ բեր նրան,որովհետև ապրելը առանց նրա և ամեն օր նրա ժպիտը չտեսնելը ինքնակամ մահ է: Իմ հոգին ինքանակամ կախվում է կարոտից:
Մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր ու ես կարոտում եմ նրան...Նա,ում շնորհիվ ես կամ ու խաղաղ եմ :
Իմ սիրելի ճակատագիր ետ բեր զինվորիս և ուրախությամբ լցրու մեր հոգիները...Ես սիրում եմ նրան այնքան,որ նույնիսկ ամենահաստ բառարանների բառապաշարը չի հերիքի,որ ասեմ...
Խաղաղ քուն տուր նրա հոգնած աչքերին,որովհետև որքան էլ ես հոգնեմ,նա էլ ավելի հոգնած է...Ես գիտեմ,որ ապահով ու հանգիստ եմ,իսկ նա մրսած ու անհանգիստ...
Նա իմ զինվորն է,իմ պաշտպանը ու իմ ապագան...Իմ զինվոր եղբայրների հետ մեկ սահման պահողս է ու ես իսկապես ունեմ նրա կարիքը...
Սիրելի ճակատագիր ինձ որբ ու անտեր չթողնես...Ետ բեր նրան տուն,շուտ բեր,որ բոլոր չգրկած օրերի բացը լրացնեմ ու գոռամ ողջ աշխարհին,որ սիրում եմ...
Նրան`զինվորիս...
A.YAN
2017-02-27 19:10:19Amalya
2017-02-27 21:40:08LILI
2018-01-02 03:05:22Amalya
2018-01-05 13:31:51LILI
2018-01-02 03:05:32♥Իմ կյանք♥
2018-04-14 16:59:06