Բավական է
Բավական է՝ տաղերը հին
Ուլունքի պես շարես ունկիս,
Ես՝ վաղեմի տանջված մի լար,
Մի՛ նվագիր ցավոտ վերքիս։
Բավական է՝ ներկաս խուժես,
Կեղծես, իբր դու եղե՛լ ես,
Բացակա էիր, զուր մի փորձիր
Գալիք կյանքս քեզնով ներկել:
Բավական է` քեզ մեջ գցես,
Իմ օրերի մեջ քեզ խառնես,
Հրաժեշտդ դանդաղ երգիր
Ու այսուհետ ինձ մի տանջիր:
Բավական է՝ թող չտեսնեմ
Ինձ որոնող աչքերդ սև,
Որ գալիս են հյուր իմ սրտին
Ու հետևում ինձ մշտատև:
Բավական է, ո՞նց չի հոգնում
Անձդ քեզնից, եսդ՝ ինձնից,
Ու կամուրջը, որ այրել եմ
Էլ չի ելնի մոխիրներից:
Բավական է, արի՝ այսօր
Եվ մեկընդմիշտ վերջ տանք կռվին.
Հաղթող չկա այս պայքարում,
Ո՛չ դու, ո՛չ ես չենք նահանջում:
Ցունամի
12.08.21016թ.
A.YAN
2017-02-28 16:44:31Ցունամի
2017-02-28 17:46:46A.YAN
2017-02-28 18:25:10Ցունամի
2017-02-28 21:26:26fiction ☯
2017-03-04 16:08:41Ցունամի
2017-03-04 18:16:51fiction ☯
2017-03-04 20:30:15