Copy SMS

Ամենից լավ տունը

Ամենից լավ տունը - աա, աաա, աաա

Էնտեղ,ուր հովը խաղում էր ազատ,

Ու ջուրն՝աղմկում,անվերջ փրփրում,

Էնտեղ իր բարի,իր սիրող մոր հետ

Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խրճիթում,

Մի հին խրճիթում

Գետի եզերքին,

Ծառերի տակին:

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի,իր սիրող մոր դեմ.

«Մայրիկ,էստեղից պետք է հեռանամ.

Միակ ձանձրալի տեղը,որ գիտեմ,

Էս գորշ խրճիթն է ,

Էս հին խրճիթն է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին:

Թող գնամ շրջեմ աշխարհից աշխարհ

Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,

Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ,ու փախչենք հեռու

Էս գորշ խրճիթից,

Էս հին խրճիթից,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»:

Ու գնաց երկար թափառեց տղան,

Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,

Բայց միշտ ամեն տեղ պակաս էր  մի բան...

Ու հառաչելով ետ վերադարձավ

Էն գորշ խրճիթը,

Էն հին խրճիթը,

Գետի նեզերքին,

Ծառերի տակին:

«Գտար , զավակս»- հարցրեց մայրը

Ուրախ նայելով իր տղի վրա:

«Ման եկա,մայրիկ,աշխարհից աշխարհ,

Ամենից սիրուն,լավ տունը,որ կա,

Էս գորշ   խրճիթն է ,

Էս հին խրճիթն է,

Գետի եզերքին,

Ծառերի տակին»:

6

0

1768