Copy SMS

Իմ գերեզմանին դուք չմոտենաք...

Իմ գերեզմանին դուք չմոտենաք... - աա, աաա, աաա


Իմ գերեզմանին դուք չմոտենաք

Հարկավոր չէ ինձ ո՝չ ծաղիկ,ո՝չ սուգ.

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,

Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք: 

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,

Ուր մահացել են շշուկ,երգ ու ձայն.

Թող շուրջս փռվի անանց լռություն,

Թող ինձ չհիշեն,թող ինձ  մոռանան:

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,

Թողեք,որ հանգչի իմ սիրտը հոգնած,

Թողեք,որ լինեմ հեռավոր,մենակ

Չզգամ,որ կա սե՝ր, եւ ցնորք,եւ լա՝ց...


Վ.Տ.

5

0

1467