Copy SMS

Ներկերդ վերջացա՞ն

Ներկերդ վերջացա՞ն - Էսսէ, գույներ, եղանակններ


Ներկերդ վերջացա ՞ն... վատնեցիր ներկերդ անհույզ պատկերների վրա, որ արդեն պետք է նկարել իմաստով լի նկար...ներկերը  վերջացան...Մի տես դատարկ ներկամաններում ոչ մի գույն իր տեղում չես գտնի:Վրձինդ, ամեն մի ներկից օգտվելով, հին գույնն է խառնել այդ գույնին և հետքը թողել նրա մեջ, իսկ նոր գույն ստեղծել դու չես կարող...Ես քեզ նոր ներկեր կտամ, բայց ո ՛չ վրձին. այն քո սեփականն է, փորձիր նկարել ձմեռ. քեզ հարկավոր է սպիտակը, բայց վրձինդ մաքուր չէ. մի փորձիր նկարել ձմեռ, քեզ մոտ մաքրության կերպարն անհնարին է...Այ, փորձիր նկարել գարուն, այն լի է գույներով, և կարող ես նկարել վրձնովդ գունեղեն մի նկար, որը ավելի լավ կստացվի, քանզի այստեղ կարող ես թաքցնել քո իրական դեմքը...Իսկ ամա ՞ռ...Չէ, ամառը քեզ մոտ չի ստացվի.  դու արև չես սիրում, արևը քեզ համար կործանարար է: Նույնիսկ վրձինդ է ձեռքիցդ ընկնում, երբ արև բառն ես լսում...Աշու ՜ն...քո սիրած եղանակը` թախծոտ ու անձրևահույզ, վրձինդ զգում է իրեն տեր ու տիրակալ, չէ ՞ որ դու էլ վրձնիդ պես լացկան ես, և ամեն մի զգացմունք պատկերում լացով...Եվ այս ամենից հետո կասեմ քեզ մեկ խոսք`դու նկարել չգիտես, զուր ես վատնում ներկերը...


Ցունամի

5

3

825

  • Julietta
    2017-03-04 19:37:12
    լավներ շատ, ապրեք
  • Ցունամի
    2017-03-04 19:51:03
    շնորհակալ եմ
  • Julietta
    2017-03-04 20:18:18
    խնդրեմ