Copy SMS

Ի վերջո Ասած ....

Ի վերջո Ասած .... - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Այնքան բան ունեմ ասելու ,բայց կսկսեմ նրանից ,որ ամեն դեպքում նրանք ովքեր ճանապարհի կեսից թողնում են ամեն ինչ ,թույլ չեն ու անտարբեր .Ոչ ոք չգիտի ,թե ով ինչ է զգում .

Այս պահին ես կուզեի նստած լինել հեռավոր Իռլանդիայում ,խաղաղ մի տան մեջ ու ապրել իմ կյանքի մնացած տարիներ ,բայց չէ որ դա երազանք է ,որքանել ես կարող եմ հասնել այնտեղ ու իմ ուզածով անել միևնույն է ,ինչ-որ մի բան սխալ կլինի .Չէ որ կան բաներ որոնք այնքան գեղեցիկ են երբ դրանց մասին ես մտածում ,այլ ոչ թե հասնում դրանց .

Այս պահին ամենից շատ կուզեի ընդամենը փռվել իմ բազմոցին ու ոչինչ չզգալ ,ոչնչի մասին չմտածել ,ու աչքերս փակ կուզեի ընդամենը ծխել .Բայց չէ որ երբ ծխում ես չես կարողնում չմտածել.

Այնպես որ անմիտ է հենվել բազմոցին ու ծխել ,եթե կարելի է գրել այս ամենը .

Երբեք չեմ երազել մեծ գործերի մասին ,բայց իմ կյանքում հանդիպած այսպես ասած ամեն մի պահի մեջ ,ես ինչ-որ կերպ գտել եմ մեծ բաներ .Բայց սոսկալի է ,երբ հասկանում ես ,որ ամեն ինչ հոդ սէ ցնդում ,երբ ուշադրությունը կենտրոնացնում ես քաղաքի վրա ,փողոցներում ,երբ ուշադրությամբ խցկվում ես կյանքի նորմալ ռիթմի մեջ .Հասկանում ես ,որ ամենից շատ զզվելի է լինել սրճարաներում ,մարդկանց մեջ ,ու ամենից շատ սոսկալին այն է ,որ դու կարող էիր համակերպվել այս ամենի հետ ,բայց չես համակերպվում ,որովհետև դու այնքան խորն ես ինքդ քեզ հարգում ու վստահում ,որ կարիք չկա մեկ այլ ուրիշի հետ սուրճը խմել ,եթե այն կարող ես անել ինքդ քեզ հետ .Կարիք չկա պատմել քո խնդիրների մասին ,որովհետև մարդիկ միևնույն է ,միշտ խոսում են ,խոսում են ոչ ոք այդպեսել չլռեց ու չլսեց .

Մարդիկ կարծում են դու խելագար ես ,գիժ ,հոգեկան հիվանդ .Մարդիկ չեն հասկանում մի պարզ բան ,որ ամեն մեկս ունենք մեր հակումները ,մեր բնավորությունը ,մեր սեփական ձայն ու վարվելաձևը .

Մարդիկ կարծում են դու հարբեցող ես ,այս մեկն ես ,այն մեկնս ես ,ամեն տեսակ պիտակ են կպցնում ,բայց ոչ ոք այնդպեսել չի կարողանում ճանաչել քո սեփական ու իրականը ,որովհետև մարդիկ նեղ են .

Սահմանափակված .

Այս պահին կուզեի կտուրում լինել ,ինչ-որ կտուրին նստած .Որովհետև ամեն դեպքում ամեն ինչ գեղեցիկ է երբ վերևից ես  նայում .Ամեն ինչ չքնաղ է երբ չես խորանում ոչնչի մեջ .

Ես սիրել եմ ,բայց գիտեք դա նույնքան անտանելի է ,որովհետև ամեն մի բաժանումից հետո մոռանում ես նրան ,դա այնքան անիմաստ է .Սիրել եմ հազար անգամ ,բայց զզվելի է երբ հրաժեշտ ես տալիս ,որովհետև նրա մարմինը այնքան պետք է քեզ ,այնքան թեթևություն կա այդ ամենի մեջ ,որ դրանից հետո ծանրանում է քո լռությունը ,ու դու սկսկում ես չկարողանալ խոսել .որովհետև խոսքերը ամեն ինչ փչացնում են .Հազարա ու մի խոստումներ որոնք ցնդում են օդում ,որի տերը մենք չենք այլևս ,դա այնքան անիմաստ է ,

Պետք է սիրել ամեն ինչ ,սիրել այն ամենը ինչ սիրում ես .Եվ այո դա այնպիսի մի բան է ,որ չի կարելի մոտենալ դրան ,որովհետև դրանից հետո մեծանում ես .չափից դուրս մեծանում ես .

Գուցե այս պահին հարբած եմ ,և վաղը այս ամենը կարդալով ինձ կթվա թե այս ինչ եմ արել և այլն ,բայց այս պահին ամենից շատ անկեղծ եմ .Ես հակում ունեմ սիրելու ,միևնույն ժամանակ սիրել ու ցանկանալ մի քանիսին ,որովհետև սերը մեծ է ,ներսում է մեծ այն .

Ես կարոտում եմ բոլորին ,միևնույն ժամանակ սիրում եմ .

Գուցե պահերն եմ ամենից շատ կարոտում եմ .ահա ևս միտք ծլեց իմ գլխում ,կյանքը այնքան է նման անավարտ գործերի ,որ երբեմն ուղղակի գլուխդ ցավում է ,ու դու դա ուզում ես պոկել ու գցել մի  կողմ .Հրաժեշտներից հետո ամեն ինչ չէ որ հոդս է ցնդում ,այնքան բաներ կան որ այնքան կիսատ են ,որոնք մոռացվում են ,ցնդվում են ,սպանվում քո մեջ ,բայց չէ որ դրանք այնպիսի գեղեցիկ էին ,որ կարելի է վերջակետ դնել ու պահել ծոցագրպանումդ ,այդպես գոնե լավ կերպ լցնելով հիշողությունդ .

Գնա գրողի ծոցը Սերը .

դրա մասին միշտ երկար եմ խոսում ...


Այս պահին ամենից շատ կքնեի ,բայց չեմ մոռանում որ տառապում եմ անքնությամբ .

Իռլանդիան երկրի վրա չէ ,կտուրները շենքերի գլուխները չեն .Դրանք իմ մեջ են ,միշտ հասկանում եմ ,որ դժվարը ոչ թե գտնել է քո երազանքները ,այլ գտնելն է քո մեջ .դրանք այնքան գեղեցիկ են միաձուլված քո մեջ ,դրանք միակն են քո մեջ ,ու դրսում թեկուզ կան դրանք ,միևնույն է ներսում ավելի տաք է միշտ .

Ես սիրում եմ ինձ .որովհետև ես ամենից լավ գիտեմ ,որ ես խելագար չեմ ,հոգեկան հիվանդ չեմ ու անպիտան մեկը չեմ ,ես գիտեմ թե որքան բարի եմ անհսաման բարի ,որքան մաքուր եմ ,որքան խաղաղ ,ու որքան լավը .դրա մասին ոչ ոք չգիտի ,և դա հոգ չէ ,չէ որ մարդը դա դժվար կերտվող դաս է ,այն սովորելը հոգնեցնում է ,դա նույնքան ժամանակատար է որքան անմահությունը.

Այնպես ,որ ճանաչեք ինքներդ ձեզ ...


Այս պահին ամենից շատ կուզեի ոչինչ չգրել .որովհետև դա նույնքան անիմաստ է որքան ամեն ինչ .Գուցե զզվելի եմ խոսում ,որովհետև ամեն ինչում մատնանշում եմ անիմաստությունը .բայց ամեն դեպքում մենք մենակ ենք միշտ .

Որովոհետև ոչ ոքի չի հետաքրքրում իմ հակումները ,իմ սերը ,իմ ամեն ամեն ինչը .եվ նույնել ինձ մնացածի հանդեպ .

Ժամը 03:04 

Լիարժեք ժամ հանգստանալու համար .

Իվերջո ուզում եմ ասել ,որ բոլորը կիաստ .ոչ ոք չգիտի իսկապես լռել ,մարդիկ այնքան տձև են ,անհսկանալի ,որ կարելի է ժամերով պարզապես մոռանալ նրանց ,ու ապրել ինքդ քեզ հետ ,մոռանալով որ դու ինքդ էլ մարդ ես .

Ուզում եմ ասել ,ես հիշում եմ ամեն ինչ .պարզապես երբեմն մոռանում եմ հիշել ,որովհետև ամեն ինչ կիսատ է թողված .

Կյանքում ոչ մի տեղ չկա լիարժեքություն .և դա ցդվելու աստիճան անիմաստ է .

Մենք շարժվում ենք առաջ ,մոռանալով հետևում ցնդվող գեղեցիկ պատմությունների մասին ..

Այս պահին ամենից շատ ուզում եմ ամեն ինչ թողնել ,գուցե մեզանից անկախ է ամեն ինչ կիսատ թողնվում .ուղղակի ոչ թե հոգնել եմ ,այլ պարզապես իրոք հոգնել եմ .

Ժամնակը երբ կանգնում է ինչ-որ սահմանի վրա ,ու ստաբիլ մնում է ,դա նույնքան զզվելի է .երբեմն ժամանակը շատ անիմաստ է կանգ առնում ,այդ պահին զզվելի է երբ աչքերդ գցում ես պատ վրա գտնվող ժամացույցի վրա ,հասկանում ես արդեն որ ժամանակը անցնում է ,բայց նայում ես ինքդ քեզ ,ու տեսնում դեռ բազմոցին փռված .

Գրողը տանի ...



երեկ կախվել էի լուսամուտիցս ու ձյունն էին նայում ,ու ծխում ու երազում ,շատ ուժեղ էր գալիս ու վերջին է ինձ թվում է ու վերջապես կգան անձրևները ու ես երջանիկ կլինեմ.

Բայց ձմեռները միշտ այնքան լուռ են ,այնքան խորիմաստ ,որ նրանց անվերջ կարելի է երազել .

Գարունը կգա ու ամեն ինչ տաք կլինի .Բայց վստահ չեմ ,որ ամեն դեպքում չեմ կարոտի ձմեռը,որն այս անգամ այնքան խիտ էր ,որից հալվում էր իմ ներքին ջերմությունը ,որից հետո ես հասկանում էի ,որ ամեն դեպքում սառցակակալ եմ .


մի խոսքով Անի Յավրենցը գրում է 

Հարբեցողները գոռում էին «սեր եմ ուզում»: Լսել եմ, լսում էի ու մի քիչ ցածր ասեցի`«ես էլ»:

Իմ մասին է :) 


Մի խոսքով ռոմը սառույցվ չեն խմում ,ավելի շուտ չեմ խմում .

Ռոմից պետք է գլորվել ,ցած ընկնել կտուրներից ,ու ապրել հարբած ,որովհետև ի վերջո ոչ ոք չի նկատում ,բայց բոլորն էլ հարբած են ու կիսատ .

Նրանց պետք է տանել տուն ,սառը ցնցուղի տակ սթափեցնել ,հետո քնեցնել նրանց .

Մարդիկ մեղկ են .մերկ ու ցուրտ .

ես գնում եմ տուն .մոռացել եմ որ տուն չունեմ ,որովհետև ես ոչ ոքի չեմ պատկանում

բայց գնում եմ տուն ,որովհետև այս պահին ամենից շատ կուզեի քնել 

որովհետև երբ ամեն ինչ վատ է ,պետք է քնել ....  :)  

Այսքանը 

12

2

4587

  • Julietta
    2017-03-05 13:37:31
    Շատ անկեղծ եք գրել...բռավո
  • Ժպիտիկ)))
    2017-03-25 00:02:15
    Լավն էր շատ)