Հեռացումդ դավաճանեց խոստմանդ

Հեռացումդ դավաճանեց խոստմանդ,
Միասնության ու ուժի ամրությանը,
Սրտի զարկի վեր ու վարը,
Ու ժամերի շարժի ընթացքը:
Դավաճան դարձավ նաև ճանապարհը,
Չէ որ քայլում էինք հավասար քայլով,
Իսկ ուր կորան քո ոտնահետքերը,
Չէ որ նույնիսկ քամին չի օրորվել:
Ձյուն չի տեղում ամառվա կեսին,
Եվ աշունն էլ իր տեղը ունի,
Իսկ հեռանալդ ինչպես բացատրեմ,
Երբ խառն են եղանակային տեղումներն իմ:
Չէ որ կայիր աշխարհում այս,
Կայիր կողքիս, զարկի պես լսելի,
Մի պատճառ ասա բաժանման համար,
Դավաճանվածիս ՝ հեռանալուդ համար...
Ցունամի
03.10.2016թ.