Copy SMS

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար...

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար... - աա, աաա, աաա

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ,որ դու կաս եւ լինել հեռու.

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ,լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ ,ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եւ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում՝սեւ հողերի տակ 

Զգալ,որ անցար, եւ քեզ չկանչել,

Եւ ոչ մի հուշով սիրտդ չտանջել

Ու չխռովել բեկրանքդ հստակ...


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար... - աա, աաա, աաա

6

1

1407

  • Ցունամի
    2017-03-16 23:49:21
    Տերյանի ամենաուժեղ գործերից մեկնա