Copy SMS

Բայց...

Բայց... - Բանաստեղծություն, Ցունամի


 


Այնպիսի գարուններ եմ քեզ համար պահել,
Այնպիսի հույզեր թաքուն փայփայել,
Թվում է, թե անդորր է իմ հոգուն իջել,
Բայց դեռ մանկան պես սովորում եմ թռչել։

Այնքան մեծ սեր եմ քեզ համար պահել,
Դողացող ձեռքով քեզնից թաքցրել,
Գուցե դեռ վաղ է խոսել չեղածից,
Կամ արդեն զուր է խոսել եղածից։

Ես քեզ ընդառաջ դեռ քայլ չեմ արել,
Բայց ոտքս կաղում է, ավաղ սառել է,
Խոսքեր կցանկանայի էլի քեզ ասել,
Բայց ավաղ դրանք իմաստն են կորցրել։

Ցունամի
16.11.2016թ

7

0

1015