Երբեմն պետք է` Դու ինքդ քեզնից պարտություն կրես, Պետք է, Որ մի քիչ թուլություններդ մատնացույց անես, Հաճախ էլ պիտի ես-դ քիչ վանես, ինքդ կեղեքվես Ու կտոր-կտոր պիտի մասնատվես, ամենքին հասնես։
Երբեմն պետք է` Ինքդ քեզանից ժպիտդ խլես, Սեփական անձդ ուրանաս մի քիչ, խղճիդ անտեսես, Հակակրանքներդ խորքերից դժկամ վեր հանել փորձես ու ես-իդ քծնես, Ինքդ քո ձեռքում խամաճիկ դառնաս ու լիրբ ստրկացնես:
Փախուստի դիմես, ներկա օրերում ինքնամոլորվես, Քո ձեռքով ստեղծած ավազե ժամում հաճախ խեղդվես։
Ամեն մանրուքից դասեր դու քաղես, ինքդ քեզ հաղթես, Անձրևից հետո քո անձի համար ծիածան լինես: Երբեմն պետք է...