Copy SMS

Իմոնք...

Իմոնք... - սեր, խաղ, բեմ

Աչքերդ էլի փակվում են...
Գիտե՞ս,իմոնք էլ այնքան են ուզում 
Փակվել երազաշատ ճաղերից այն կողմ 
Ու երազել...
Ի՛նձ,քե՛զ,մե՛զ երազել...
Ապրեցնել տալ մոռացված երգերին,
Ու սիրուս ձեռքերիս մեջ պահած 
Օրոր երգել...
Աչքերս այնքա~ն են ուզում 
Ձեռքերիդ մեջ անպաշտպան լինել 
Ու լա~լ...
Քմահաճ բախտի ու քամահրած կյանքի
Մերկությունը լալ 
Եվ...
Գուցե
Մի տեղ էլ ողբալ,
Որ չեն փակվում էլի
Անհնազանդ կոպերս...
Իմոնք էլ կփակվեին,
Թե գայիր
Ու սիրո թատերաբեմից իջնեի
Պարտությունս քեզնով լցնելու...
Լսու՞մ ես...Կգա՛ս,
Ու պարտություններս 
Քեզնով կլցնես,
Որ լա~մ սերը մեր...
Կգա՛ս,
Որ ամեն անգամ ափ նայողների 
Հմայիլներում 
Ես քեզ չփնտրեմ ...
Կգա~ս,
Որ գոնե իմոնք էլ մի օր 
Քոնի պես փակվեն...

6

0

989