Copy SMS

Դորիան Գրեյի դիմանկար

Դորիան Գրեյի դիմանկար - Գիրք, Օսկար Ուայլդ

Ազդել մեկի վրա, նշանակում է նրան տալ իր սեփական հոգին:


Նա ոչ իր մտքերով է խորհում և ոչ էլ այրվում իր կիրքով: Նրան և՛ առաքինությունները, և՛ մեղքերը, եթե ենթադրել, որ դրանք, իրոք, գոյություն ունեն, իրենը չեն, այլ փոխ է առնված: Նա դառնում է ուրիշի երաժշտության արձագանք, դերասան մի դերում, որն իր համար չի գրված: Կյանքի նպատակը ինքնաարտահայտումն է: Դրսևորել իրեն իր իսկ էությունն ամբողջապես. ահա թե ինչու ենք ապրում...Մինչդեռ մեր դարում մարդիկ վախենում են իրենք իրենցից: Նրանք մոռացել են, որ մեծագույն պարտքը դա սեփական անձի հանդեպ ունեցած պարտքն է, ինքնըստինքյան հասկանալի է, նրանք գթասիրտ են, կերակրում են քաղցածներին, հագցնում աղքատներին: Բայց սեփական հոգիները սովալլուկ են և մերկ: Խիզախությունը մենք կորցրել ենք: Գուցե դա երբեք էլ չե՞նք ունեցել: Հասարակական կարծիքի հանդեպ ունեցած  սարսափը բարոյականության հիմքն է, իսկ սարսափը աստծու առաջ դա այն սարսափն է, որի վրա հիմնվում է կրոնը: Ահա թե ինչն է իշխում մեզ վրա: Մինչդեռ, եթե ամեն մարդ կարողանար ապրել լիարժեք կյանքով, այսինքն՝ ազատություն տար յուրաքանչյուր զգացմունքին, արտահայտություն՝ յուրաքանչյուր մտքին և իրագործեր յուրաքանչյուր երազանք, կարծում եմ, աշխարհը կապրեր ուրախության այնպիսի հզոր պոռթկում, որ մենք կմոռանայինք միջնադարի բոլոր հիվանդությունները և կվերադառնայինք հելլենիզմի իդեալներին, իսկ գուցե նաև ավելի գեղեցիկ, ավելի արժեքավոր մի բանի, քան այդ ինդեալներն էին: Բայց մեզնից ամենաքաջն անգամ վախենում է ինքն իրենից: Ինքնահրաժարումը, վայրի ժամանակների այդ ողբերգական վերապրումը, երբ մարդիկ այլանդակում էին իրենք իրենց, մթագնում է նաև մեր կյանքը: Եվ մենք պատժվում ենք մեր այդ ինքնասահմանափակման համար: Յուրաքանչյուր ցանկություն, որ մենք փորձում ենք խեղդել, թափառում է մեր հոգում և թունավորում մեզ: Մեղանչելով՝ մարդը ազատվում է դեպի մեղքը տանող անհաղթահարելի ձգտումից, որովհետև մեղքի կատարոմը մաքրման միջոց է: Դրանից հետո ոչինչ չի մնում՝ հաճույքների վերհիշումից կամ զղջման հեշտասիրությունից բացի: Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը նրան զիճելն է: Փորձի՛ր ընդդիմադրել, և հոգիդ կհյուծվի՝ ձգտելով արգելվածին. մի ձգտում, որը համարվում է անօրեն ու հրեշավոր, քո իսկ ստեղծած ճիվաղային օրենքների կողմից: Ինչ-որ մեկը ասել է, որ աշխարհի ամենախոշոր իրադարձությունները կատարվում են ուղեղում: Իսկ ես կասեմ, որ ուղեղում և միայն ուղեղում են կատարվում նաև աշխարհի ամենամեծ մեղքերը...

10

3

149

  • Julietta
    2017-03-13 22:23:14
    Եթե մեզանից յուրաքանչյուրը ազատություն տար իր ցանկություններին իրոք աշխարհը կթվար հեքիաթային:Մարդու անհասնելիությունն ու զսպվածությունն է հաճախ բերում կործանման:
  • erazox
    2017-04-02 15:52:33
    Կարթացել եմ լավ ստեղծագործություն է (լավ)
    • Ցունամի
      2017-04-03 17:44:28
      ես էլ եմ կարդացել.... (լավ)