Copy SMS

Անվերնագիր

Անվերնագիր - Բանաստեղծություն, Ցունամի


Սարսափում եմ
Քեզ կորցնելու վախերից...
Դառնանում եմ
Անթև օրվա մայրամուտից...

Ես Հոգնում եմ
Սիրո մասին երգ երգելուց...
Մրմռում եմ
Աչքերումս քեզ փնտրելուց...

Ես արբում եմ
Քամու բերած բույրդ զգալուց...
Վանկատվում եմ
Քեզ մի բառով վերնագրելուց...

Ցնորվում եմ
Իմ հայացքով քեզ գրկելուց...
Փոթորկվում եմ
Քեզնից հեռու իմ սպառվելուց...

Կորցնում եմ
Մաշված հույսս նորոգելուց...
Ես մրսում եմ
Արևից բարև չստանալուց...

Դողահար եմ
Աշնան մենավոր տերևից...
Դադարում եմ
Պահի անվերջ ժամանակից...

Վերանում եմ
Վաղուց քամված մերկ հույսերից...
Մահանում եմ
Քեզնից առաջ, քեզնից հետո...

Ցունամի
16.07.2016թ.

7

0

113