Հեռացումի խոսքեր
Այրվող մարմինը քո ինքնաբորբված
Որքան սպիներ ունի հորինված,
Եվ տանջահարված քո կյանքի որջում
Փափագդ մնաց որջի անուրջում:
Հայացքդ խոժոռ վրաս մի նետիր,
Մի դատապարտիր երերուն անձիս,
Քեզ վրա նետված դանակի համար
Ես լվացվել եմ արցունքիդ ջրով:
Եվ քեզ չեմ մեկնի օգնությունս ծեր.
Դու գրկեցիր քեզ եսասերի պես
Եվ պաշտպան դարձար ինքդ գեթ քո դեմ,
Վանեցիր օրը, արև օրը հեզ:
Տեղացիր` որպես մի վարար անձրև,
Զուր մի տանջվիր. այդպես կամեցար,
Ես` հենց քո ներսում ծնվածս, հիմա
Լքում եմ անդարձ, դառնացած ու հար:
Ցունամի
16.06.2016թ.