Անձրևս...
Անձրևոտ մայթերին
Անձրևանոցներին տանը մոռացած
Քեզ էի փնտրում,
Որ մի անգամ էլ ասեմ
Արևս ե~ս...
Անձրևին դեմքիս էի թողնում,
Որ մեկ-մեկ գոնե զգամ,
Որ քունը չի գողացել
Քեզ ինձանից
Եվ չի բանտարկել ճաղերից այն կողմ:
Փնտրում էի,
Բայց հետո
Դարեր կամ տարիներ անց
Պետք է հասկանայի,
Որ անձրևս ես,
Որովհետև հետո գուցե
մեկ ու կես դար անց հասկացա,
Որ անձրևը ավելի շատ եմ սիրում
Քան արևը...
Իսկ`ինչու...Պիտի հասկանամ,
Երբ դարեր հետո պոետ ծնվեմ
Կամ էլ բախտերին ափիս մեջ պահող...
OVSANNA
2017-03-28 15:51:37Amalya
2017-04-09 00:15:17