Copy SMS

Գրկիր ինձ մամ

Գրկիր ինձ մամ - Բանաստեղծություն, Ցունամի

Օրն է օդից երևան եկել`
Արևի անթույլ շողերով նրբին...
Պետք է քայլ անել. սառել եմ արդեն
Մահացած օրվա կսկիծից խրթին...

Գրկիր ինձ, մամ,
Սառել եմ արդեն,
Սառցաբեկոր եմ,
Կանգնած եմ այստեղ...
Գրկիր ինձ, մամ,
Տաքանամ մի քիչ,
Մի փոքր արև
Շնչիր մարմնիս,
Մամ, արև դարձիր,
Օդը հալացրու...
Ու գրկիր ինձ, մամ...

Օրն է դանդաղ վերանում հիմա,
Մութն է սկսվում օրվա խորհրդով,
Սկսվում է քամին դանդաղ նազանքով,
Շուրջպար է բռնում լեռներում այսօր:
Չէ, պետք է քայլել.
Սառել եմ արդեն,
Գրկիր ինձ դե, մամ...

Պոստեր
01.07.2014թ.
Ցունամի

14

0

176