Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր...
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր , խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թավիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ
Արբեցումի ոսկե մշուշ
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
Վ.Տերյան՜
A.YAN
2017-03-17 20:41:37