Copy SMS

Չես հիշի...

Չես հիշի... - սեր, խաղ, բեմ

Հազարավոր նամակներ քեզ չգրեցի 
Ու այդպես էլ հասցեդ չիմացա,
Որովհետև սեղանիս դրված թանաքը 
Կարոտից ցամաքել էր,
Իսկ գրիչներս սիրուց կորացել 
Ու կոտրվել էին...
Ես քեզ այդպես էլ չուղարկեցի
Գիշերվա կեսին քնահարամ արած
Հազարավոր նամակներից 
գոնե մեկը...
Ա՜խր նամակներn այնքան շատ էին,
Իսկ դու մենակդ այնքան քիչ ես,
Որ կարդաս...
Կուզե՞ս քեզ համար կկարդամ 
Այդ նամակներից հենց այն մեկը,
Որ սիրուս ռեքվիեմն էր..
Հենց այդ մեկը երեկ գրեցի,
Երբ հասկացա,
Որ հասցեդ երբեք չեմ էլ իմանա
Եվ ոչ մի անգամ այդ հասցեով նամակ 
Չեմ ուղարկի...
Ու ամեն անգամ
Սրտատրոփ գրելիս
նամակիդ մեջ 
Մի չորացած երիցուկ չեմ դնի,
Որ ինձ հիշես...
Ա՜խր ինձ մեկ է չես հիշի....
Ես հո լավ գիտե՜մ...
Ա.Բաղդասարյան

6

0

274