Տա՜ր...
Տա՜ր ինձ,
Տա՜ր ինձ հեռուներ,
Որտեղ չեմ լինի ինքս ինձ հետ,
Որտեղ չեն հասնի մտքերս անտեր,
Որտեղ չեն լինի գծված սահմաններ:
Տա՛ր ինձ քեզ հետ,
Տա՛ր ինձ այնտեղ,
Ուր չեն չափվում զգացմունքները,
Ուր չեն կիսվում վայրկյանները,
Ուր նույնակերպ տարիները
Չեն որոշում եղանակները:
Տա՜ր ինձ,
Ուր կկորչի ամեն հետք,
Ուր չեմ կառչի ինքս ինձից
Ու չեմ ձգտի հեռուներ:
Մի կանգնիր,
Տա՛ր,
Տա՜ր հեռուներ...
Ցունամի
20.03.2017թ.
Julietta
2017-03-21 13:26:38Julietta
2017-03-21 13:26:44Ցունամի
2017-03-21 19:16:16