Կուզեմ հիմա վարարել նորից
Կուզեմ հիմա վարարել նորից,
Ափսոս, արդեն աշուն է հիմա,
Եվ վարարումս մնաց հետոյին
Գալիք նորանոր ծաղկունքի համար։
Կուզեմ հիմա շողալ քեզ համար,
Ափսոս, անձրևը արև չի բերում,
Եվ շողս մնաց հետոյի համար.
Հույս մի ուրիշ պայծառ օրերիս։
Ես չեմ ամաչում, որ ցանկանում եմ
Լինել քեզ համար մի խենթ ապագա,
Գալիք գարունս իր շողով պայծառ
Ներկի քեզ համար այդ խենթ ապագան։