Բաց նամակ փակ աչքերի համար
Սպիտակ թուղթ…և սկսվեց քո ուղին…գրիչը որքան քեզ ցանկանում է վանկատել, դու նոր վանկ ես ստեղծում ու անցնում առաջ: Բութ նշանով հարվածում ես բառերին, բացականչականով թռչում ես բազմակետերի վրայով…ինքդ քո առաջ հարցեր ես ստեղծում…ու... պատասխանները գտնում մի ակնթարթում, ժամանակի ընթացքում…. ստորակետները կորցնում են քո հետքերը…իսկ վերջակետը պարզապես դուռ է հանդիսանում, որ քո հետևից չգան ու քեզ չգտնեն…դու փակում ես դռները ու փախչում քո իսկ ընտրած ճանապարհով…մինչև որ հասնում ես թղթի վերջը…ու դու սկսում ես լացել, արցունքներդ ի ցույց դնել բոլորին…. Որ այդքան ճանապարհ անցնելով հասել ես վերջին կետին ու դրանից այն կողմ ճանապարհ չկա… և փաստորեն, դուրս է գալիս, որ այդքան ժամանակդ, պայքարդ իզուր էր... Քանի որ վերջակետ ես դրել քո անցած ուղիների վերջում, չկա ետ ճանապարհ…. և քեզ մնաց միայն ու միայն վերջին կետադրական նշանը՝ վերջակետը:
Ցունամի
24.08.2016թ.
Լռության Ճիչ
2017-03-30 23:09:16Ցունամի
2017-03-31 12:39:55