Copy SMS

Անձրևելու է

Անձրևելու է - Բանաստեղծություն, Ցունամի

Անձրևի տեղատարափով թափվեցիր մտքերիս մեջ
Ու կարոտախեղդ արեցիր ամենը, ինչ ունեի,
Կարոտներիս միջի անսանձը դու մնացիր,
Ու դարձա քո աշխարհը, որտեղ կարող էիր
Անընդմեջ, երբ սիրտդ կամենար, անձրևել անվերջ...
Եվ երբ վարարում էիր անձրևի տեսքով,
Խորտակում էիր բոլոր աշխարհներս երկնային,
Սուզում քո մեջ անեզրային ճանապարհով,
Ու ես դառնում էի ալեկոծված մի ծով,
Ուր թափվում էիր դու՝ կարոտի կաթիլներով...
Հիմա ինձնից մնում է քրքրված շողքի կտոր
Ու դառնում քեզ համար մի նավակ՝ կարկատված,
Որ պայքար մղես անսանձ ալիքների դեմ
Եվ չխորտակվես կարոտի մեջ քո իսկ ստեղծած:
Ես երազում եմ քեզ համար ծիածան հյուսել,
Հանգստությամբ լցնել ափերդ պապակած,
Վստահությունը փրկել, որ միշտ մնում է օդում կախված...

Ամպեր են հավաքվում նորից...անձրևելու է...


Ցունամի
18.08.2016թ.

10

2

1019

  • Julietta
    2017-04-01 14:33:32
    Հրաշալի է....
  • Նվարդ
    2019-03-07 03:26:03
    Շատ լավներ (բռավո)