Copy SMS

Հեռավորություն

Հեռավորություն  - Պեին, Հեռավորություն,


Ես չգիտեմ ինչն է պատճառը, միգուցե մենք ինքներս ենք հոգնել, միգուցե և ամեն ինչում մեղավորը դա հեռավորությունն է, միգուցե և ոչինչ իրականում չկա իսկ սա պարզապես իմ երևակայությունն է, սակայն ամեն օրվա հետ ես էլ ավելի եմ զգում,ե որոքան հեռու ես դու։ Իսկ դա ցավոտ է։ Այնպիսի տպավորություն է, թե կարեծս մեր միջև հեռավորությունը որ կա, ձգվում է ռեզինի նման էլ ավելի նամանվում պարանի, որ ուր որ է կպաոկվի, թողնռլեվ մեզ միայնակ։ Չնայած և չգիտեմ, որ դեպքում ավելի լավ կլինի... 
Բավական է բաց թողնեմ քեզ, ես կկորցնեմ այն գանձը որը խնայել ու պահել եմ իմ սրտում, ես կկորցնեմ ինքնույունս, այն ով եմ ես իրականում, այն ով եմ ուզում դառնալ։ Ծիծաղելի բան ասեմ ? Ես ուզում եմ դառնալ նա, ով նույնիսկ գոյություն չունի, պարզապես հերոս, որ չի եղել ու չի լինի։ 
Չնայած բոլորին ու ամենին, ես նաև չեմ կարող թողնել այն միտքը, ինչ կլիներ եթե ամեն ինչ վերջանար ... միգուցե մենք կդադարեինք այցելել միմիանց երազներում։ Միգուցե և չէ։ 
Ախր մենք էլ չենք մեղավոր ոչնչում, մենք պարզապես երեխաներ ենք, երեխաներ որոնք խուսափում են միմիանցից այնպեա, ինչպես վամպիրն է խուսափում Արևից։ 
Եվ չեմ կարող չասել, որ դու ես իմ լուսինը։ Հաճախ եմ քեզ փորձել պատկերել որպես արև, չի ստացվել։ Արևը միշտ կա, առանց նրա կյանքը հանարավոր չէ, բայց այս ու ամենայնիվ, մնեք նրան չենք նայում։ Չափից ուժեղ է նա ծակում։ Իսկ լուաինը, նա և կա, և չկա։ Լուսինը անպայման չէ, նա կարող էր և չլինել, բայց ինձ ավելի հաճելի է նայել Լուսնին, մութ գիշերվա մեջ, այնքան միայանկ, այնքան փայլուն հակառակ շրջապատի մթության, որ ինքնըստինքյան ձեռքս է ձգվում դեպի նրան, ու ես պատրաստ եմ այն բռնել, բայց չեմ ուզում։ Ես պարզապես այլևս չեմ ուզում։ Չեմ ուզում ապրեմ, սիրելով հեռավորության վրա։ Չգիտեմ, արդյոք կկարդաս սա թե չէ, բայց երբ կարդաս, իամանաս, որ ի դեմ ամեն ինչի, եթե սապես, եթե հավատաս, ես անպայման կգամ։ 


Ներողություն եմ խնդրում բոլոր ուղղագրական և կետադրական սխալների համար ։Դ

8

0

881