Copy SMS

Մռայլ թաղումի ջահերի նման...

Մռայլ թաղումի ջահերի նման... - աա, աաա, աաա

Մռայլ թաղումի ջահերի նման

Մեկը աստղերն է վառում տխրությամբ.

Իմ հոգու վրա իջել է մի ամպ,

Իմ սրտի պայծառ ծաղիկներն ընկան:


Հիվանդ քնքշությամբ երկինքն է պարզում.

Մեռնող ծաղիկը իր բույրը  վերջին.

Իմ ջերմ աղոթքի խոսքերը չնչին-

Հեռավո՝ր, քեզնից սեր չեն աղերսում:


Իմ սրտում միայն սառած հեկեկանք

Բայց արցունք չկա իմ սեւ օրերում.

Մեռնում է սիրտս անհուն խավարում,

Եւ դու կաս արդյոք լուսե անրջանք...

5

7

1194

  • Ցունամի
    2017-04-02 21:05:53
    ովա՞ հեղինակը
  • A.YAN
    2017-04-03 18:40:30
    Մեծն Տերյանը,,,,ուղակի մոռացել եմ նշել,հիմա էլ փոփոխություն չեմ կարում անեմ (ախ)
  • Ցունամի
    2017-04-03 23:18:45
    չէի կարդացել էս գործը
    • A.YAN
      2017-04-04 16:32:06
      «Մթնշաղի անուրջներ» ժողովածույիցա
      • Ցունամի
        2017-04-04 16:39:00
        արդեն իմացա ապրես նորության համար
  • Dark Δ'
    2017-04-04 12:35:23
    Սիրում եմ Տերյան (ժպիտ)
    • A.YAN
      2017-04-04 16:33:31
      հա իմ ամենասիրելի բանաստեղծնա