Copy SMS

Անհաս Խորհուրդ շարքից

Անհաս Խորհուրդ շարքից - Բանաստեղծություն, Ցունամի

Նամակի նման բացվեմ քեզ համար ,
Դու ինձ ընթերցես մի քանի անգամ ,
Հապավումները գրված կբացես,
Բայց այդպես էլ ես անհաս կմնամ...

Անհաս կմնամ խոսքի պես անհունչ
Ու չեմ թարգմանվի քո բառարանի
Բառերի կույտով՝ անիմաստ ու բյուր,
Հանց խորհուրդ անհաս նոր բառ կստեղծես...

Չհրապարակես դու ամեն մեկին
Շուրթերիդ անհաս բառը նորաստեղծ,
Կգտնես գոցված ծրար նամակի,
Սեփական ձեռքով այլ բան կգրես...

Դու կվերագրես քո իսկ մատներով
Անբաց նամակի ծրարի վրա
Բառարանիցդ անդին մնացած,
Բայց ծանոթ բառը՝ հանց խորհուրդ անհաս...


Ցունամի
02.06.2016թ.

8

0

971