Copy SMS

Վերնագիր չկա դեռ, Մաս 1-ին

Վերնագիր չկա դեռ, Մաս 1-ին  - Պեին, Vahagn Gishayn, Վահագն  Գիշյան, Pain,


 Նկատել եք ինչ դատարկ է այս աշխարհը ?
Երբ քայլում եմ էլի միայնակ ու նայում եմ լքված ու Մերժված տներին, որ տքնել են վերջնականապես չփլվելու համար, վաղուց են մոռացել Ջերմության մասին։
Թաց ու բորբոսնած օդը խեղդում էր ներսից և դժվար էր մնալ այնտեղ։ Ապակիները ներսից ու դրսից կոտրել էին, ու ձգված էին ամբողջ գետնի երկայնքով։ Տան հատակի կեսը չկար, երևում էր, որտեղ փայտից էր, տարել էին, որտեղ քարից էր կամ էլի մի բան, թողել էին։ Ջերմություն պակասը զգում էին բոլորը։ Տաք ու մաքուր տները վաղուց էին թողել այս Շրջանները։ Չկար էլ ոչինչ։ Դռները արդեն ձևական բնույթ էին կրում։ Նրանք փակ էին, բայց ինչ իմաստ եթե տունը ամեն կողմից բաց էր։ Մնացել էր միայն Պատենկարը(Աբոյը) որ ձեռք չէին տվել և կարծես թե էլ ոչինչ։ Կոտրած մի քանի իրեր ու թոզը փռված ամբողջ տնով... Խոնավ ու ուռած պատերը թափվում էին առաջին իսկ հպումից։ Անձրևները վաղուց էին արել իրենց գործը։
Ներսում ոչինչ գրեթե չկար։ Գումարը և ոսկեղենը հավանաբար տարել էին տանտերերը, կահույքը և բոլոր մյուս իրերը թափառականների գործն էր։ Նրանք շրջում էին տանից տուն, և վերցնում ինչ հնարավոր էր լինում՝ Ուտելիքից մինչև Վառելիք, և այնպիսի բաներ, որոնց միջոցով կարելի էր ինչ որ գումար աշխատել։ Դա փոքրիկ գումար էր, այո, բայց այդ չնչինն էլ ավելի լավ էր քան ոչինչը։
Տանը մնում էին միայն հին տանտերերի նկարներն ու մանր իրերը, որոնք իրենցից արժեք չէին ներկայացնում։ Կարծես թե...
Ես ծնկում էի պատի տակ ու վերցնելով այդ կիսապատռած ու կիսաայրված նկարները, նայում էի ու տալիս ինքս ինձ հարց՝ իսկ ուր են նրանք։ Մարդիկ՝ որ այդպես երջանիկ ժպտում են այս նկարներում, արդյոք գիտեին, որ կգա այս օրը, երբ նրանք կլքեն իրենց տունը ու կհեռանան, կամ արդյոք նրանք գիտեն ինչ անել այսօր։ Արդյոք նրանք ողջ են, արդյոք ուրախ, նրանք դեռ ժպտում են այսպես զվարթ և արդյոք ցանկություն ունեն վերադառնալու... Արդյոք ինձ գիտեն և հիշում են ? Իսկ նրանք դեռ կան ?
Ես գցեցի մեծ պայուսակս գետնին ու հանելով Ատրճանակս, իջեցրի ապահովիչը։ Պետք էր նայել արդյոք կա էլի մեկը բացի ինձանից տանը։ Հյուրերին մենք այլևս գոհ չենք։ Երբ խոսքը գնում է Գոյության մասին՝ մենք դառնում ենք իրական հրեշներ, որպեսզի հաղթենք Մյուս հրեշներին։ Սովը, ցավը, Հիվանդությունը, ոչինչ են, երբ գալիս է Պատերազմը։ Նա Ստեղծեց մեր միայնությունը ու Տառապանքները։ Ու ստիպեց, որ հիշողություններն ամենաքաղցր ու բարի դառնան մեր անցյալի բեռը, իսկ Տխուր ու դառնալի հիշողությունները՝ ուժ տան ու ամեն օր հետևեն մեզ, մեր ողջ կյանքի ընթացքում։ Պատերազմը փոխում է մեր կյանքը տակնուվրա և արդեն հիմնական։
Պատերազմը, այն վերցրեց ինձանից ամեն ինչ, հարազատներիս, տունս, երազանքներս, հոգիս։ Այն դարձրեց մեզ կենդանի պատրաստ սպանել ու պատրաստ ամեն տեսակ գազանության։ Նա չխնայեց ինձ, հարազատներիս, ես չեմ խնայի նրան։
Ես կանգնած էի ատրճանակս ձեռքիս ու նայում էի նրան, ձախ ձեռքում պահելով վզնոցս, որի ծայրին ոսկե փամփուշտ էր, նրա մեջ դեռ վառոդը կար և մեծ հաջողությամբ էլի կարելի էր կրակել։ Ես գիտեի, որ այդ օրը կգա, բայց խուսափում էի նրանից։
Ես կանգնած էի սառած՝ ու նայում էի փամփուշտին երբ դրսից լսվեցին ինչ որ մեկի ձայները։ Ես մոտեցա պատին ու զգուշությամբ սկսեցի նայել Լուսամուտից։ Նրանք 2-ն էին։ Պետք էր ստուգել արդյոք նրանք Թափառականներից էին թե ոչ։ Փամփուշտը դեռ ձեռքիս էր. արագ գցեցի վզիս ու թռչելով 2-րդ հարկից 1-ին դուրս վազեցի տանից դեպի դուրս։
Ես ամբողջովին դողում էի։ Առաջին անգամ չէ որ ձեռքիս ատրճանակ էի բռնում, բայց ոչ մի կերպ չէի կարողանում վարժվել նրան։ Ամեն անգամը այնպես անսովոր էր։
Ես մեկնել էի զենքս գետնին ու վազում էի Դուրս՝ դեպի նրանց։ Ոտքով խփեցի դռանը ու դուրս թռա տնից։ Մինչ նրանք կնկատեին ինձ և նրանից մեկը կհասցներ հանել Որսորդական զենքը և մեկնել դեպի ինձ, ես արդեն կանգնած էի 4-5 մետր հեռավորության վրա ու պատրաստ էի կրակել։
-Ցած դիր զենքդ, ցած դիր այն,- գոռում էինք մեկս մյուսի վրա։
-Դու դեռ երեխա ես,- ասաց նա ինձ նայելով։ Վստահ ես որ կկպչես ?
-Իսկ դու ինքդ մտածի,- ասացի ես-, մեր միջև 5 մետր է։ Որքան պետք է ձախողակ լինես, որ կանգնած տեղդ չկարողանաս անշարժ կետին կրակել։
-Մեկ է, դու չես կրակի։ Դու պարզապես չես կրակի։ Կրակես ես կկրակեմ քեզ։ Արժե այդպես անիմաստ մեռնել։
-Հարցը են չի, կմեռնեմ ես թե չէ։ Այլ են, թե քանի հոգու կվերցնեմ իմ հետ,-ասացի ես ու զենքը պարզեցի դեպի մյուս ուղղեկցին։ Նա կին էր, և հավանաբար նրա կինը։
Հրացանով կանգնածը փշաքաղվեց։ Նա պատրաստ էր կրակելու բայց պատրաստ չէր, որ ես կկրակեմ նրա կնոջը։ Դա պարզ էր դառնում նրա աչքերից, բայց մի բան այն չէր։ Ես արդեն մեկ անգամ չէ, որ տեսել էի մարդու ում աչքերում տիրում է ինչ որ մեկին կորցնելու վախը։
Երկու րոպե սպասելուց հետո, ես գիտեի որ նա կկոտրի, նա բարձրացրեց զենքը ու երկու ձեռքերը պարզելով վերև սկսեց խոսել։
-Կանգնիր, կանգնիր, չկրակես, հանգիստ։ Ասա ինչ ես ուզում։
-Ինչ կարող ես ինձ առաջարկել։
-Գրեթե ոչինչ, ուտելիք մենք չունենք, մենք ինքներս ոչինչ չենք կերել արդեն միքանի օր։ Այն ինչ կա, զենքն է ու Մի փոքր ջուր։ Եվ հագուստը։ Այն ինչ կա մեր հագին և միքանի ավել գլխարկ, ձեռնոց ու շարֆ Պայուսակում։ Ձմեռը մոտիկ է։
-Դրու զենք գետնին ու հետ գնա մի քանի քայլ հետ։ Այնուհետև հանիր պայուսակդ ու քանդիր այն։ Ես ուզում եմ տեսնել ինչ կա նրա մեջ։
Նա սկսեց կատարել հրահանգներս։ Ես արդեն վաղուց գիտեմ ինչ է նշանակում լինել մարդասպան ու իմանալ ինչպես Կարողանալ մարդուն ստիպել հնազանդվել։ Ինչպես վարվել ու անհրաժեշտ դեպքում իջեցնել ձգանը։
Ես մոտեցա և վերցրեցի զենքը, իսկ նրանք կամաց քայլերով գնում էին հետ։ Ես բարձրացրեցի զենքը ու հանելով փամփուշտը զենքը դրեցի ուսիս, իսկ փամփուշտը գրպանում։ Ես բարձրացրի գլուխս ու Արդեն պարզ էր դառնում նրաց աչքերում մնացած փուշը։
Ամուր բռանծ կնոջ ձեռքից, ոտքերն ամբողջովին դողի մեջ, նրանց հետևում պախկվել էր ինչ որ երեխա ում երեսին ոչ միս կար, ոչ գույն։
Ես նայում էի նրան ու տեսնում էի նրա մեջ այն ամենը ինչ մեռել էր իմ մեջ՝ Անմեղություն ու նրբություն, ջերմությունն ու հոգատարությունը, լույսը և մարդկայնությունը։ Երկրի վրա դեռ կային մարդիկ ովքեր չեն սևացել Մտնելով մրի մեջ։ Մենք ապրում ենք այնպիսի Աշխարհում, որտեղ կանգնած ես Ածխի վրա։ Կամ Այրվում ես, կամ սևանում։
-Դուք նրանցից եք չէ ? ,- ասաց Տղամարդը նայելով ինձ։
-Թափառականներից ? ‚- հարցրեցի ես, գցելով Վզնոցս շորի տակ։ Հա, ես նրանցից եմ …-ասացի ես ու ինքս իմ մեջ զգալով այդ դառը կեղտոտությունը, քթիս տակ շարունակեցի-, եղել…
-Խնդրում եմ։ Բաց թողեք մեզ։ Մենք չենք կարող տալ ձեզ ոչինչ, ինքներդ տեսեք։ Մենք ոչինչ չունենք,- ասաց կինը հազիվ շնչելով վախից։
- Բաց թողնեմ ձեզ թե սպանեմ հիմա դա նույնն բանն է, դուք արդեն իսկ կիսով չափ մեռած եք, թե դուք մտածում եք...
- Իսկ ինչ եք ուզում ասել որ ես պետք է կրակի ու դուք կսպանեիք կնոջս,- վրդովված ասաց նա։
Ես նայում էի նրանց, ատրճանակս ձեռքիս, միշտ պատրաստ սեղմելու երբ ականջներիս հասավ այն ձայնը ... ես Գիտեի ինչ է վախը ու սա նրա ձայնն էր։
Ես իջեցրեցի ատրճանակս ու հետ նայելով զգում էի թե ինչպես են նրանք մոտենում։ Երկար թևերով ու չափազանց արագ։ Ես քարացել էի ակնթարթի տակ ու չգիտեի ինչ անել...
Պետք էր շարժվել, ես չէի կարող թույլ տալ որ նրանք մեզ տեսնեն։
Ես շրջվեցի Դեպի նրանց ու տեսնելով նրանց մեջ նույն վախը, ես հազիվ թե կարողացա արտասանել... փախեք։ 

5

8

855

  • Ցունամի
    2017-04-04 21:41:36
    պատկերացրա, որ կարդացի մինչև վերջ...չգիտեմ խորհուրդ կընդունես, թե չէ...միտքդ ահավոր խառնա...չես հասկանում ինչ եղավ որ եղավ 1,պատուհանները ջարդված էին ներսից և դրսից - չհասկացա սրա իմաստը 2,Պատերազմը, այն վերցրեց ինձանից ամեն ինչ, հարազատներիս, տունս, երազանքներս, հոգիս։ Այն դարձրեց մեզ կենդանի պատրաստ սպանել ու պատրաստ ամեն տեսակ գազանության։ Նա չխնայեց ինձ, հարազատներիս, ես չեմ խնայի նրան։ - հոգնակիի ու եզակիի խռանում...մի տեք հոգնակիով ես դիմում, մի տեղ եզակի 3. թվերը տառերով ավելի սիրունա հնչում ու կարդացվում 4.մեծատառրի իմաստը չհասկացա 5.կետադրության կարելի է ասել չկա այս բոլորը խորհուրդներ էին, եթե ուզում ես ուղղիր, քանի որ դու պատմվածք ես ներկայացնում հետևաբար ընենց պիտի ակկռուցես միտքդ, որ ընթերցողը հասկանա, թե ինչ ես ուզում դու ասես, որնա գաղաբարը....
  • Պեին
    2017-04-05 11:55:06
    Սահմանին մնացած չկաս ? Եթե ինչ որ մի հին շատ հին տուն մտնես չէ ․․․ ենպիսի տպավորություն ա, որ պատուհանները մարդիկ են ջարդել, որովհետև պատուհանների կեսը ջարդած ա ենպես կարծես, մեկը ուզեցել ա դուրս գա, մյուսներում մեկը ուզեցել ա մտնի, էդ մեկը, 2-րդը, ինքը պատմում ա իրա վրա ու ասում ա նաև մյուսների մասին, միայն ինքը չէր որ խելագարվել էր, համարյա, 3-րդը լավ խորհուրդ կընդունեմ, իրոք չէի մտաշել, 4-րդը T9, իմ ընկերը սաղ գործերս դզում ա, պատահական չի որ հետո ես էլ չեմ հասկանում ինչ եմ նկատի ունեցել, 5) ինչի մենակ կետադրություն, ուղղագրություն էլ չկա,
  • Պեին
    2017-04-05 11:56:12
    #մտածել,
  • Ցունամի
    2017-04-05 13:09:01
    այսինքն խմբագրող կա՞
    • Պեին
      2017-04-06 16:26:25
      Ըմ, ասեցի էլի, չէ, Т9, երբ հեռախոսս եմ անց կացնում հեռասխոսս սխալ-մխալ ուղղում ա :)
  • Dark Δ'
    2017-04-05 15:23:16
    Լավն էր O:)
    • Պեին
      2017-04-06 16:28:17
      Ապրիս Դառկ (ժպիտ) (ժպիտ) Բայց եթե միքիչ քննադատես ավելի լավ կլինի, փորձում եմ սխալներիս վրա սովորել