Copy SMS

Կարոտել եմ կարմիրիդ

Կարոտել եմ կարմիրիդ - կարմիր, կապույտ, սև

Կարոտել եմ կարմիր էությանդ։ Վառ, ծակող ու ժպիտ բերող քեզ, կարոտել եմ իմ սև ընկեր։ Նույնիսկ կապույտիդ եմ կարոտել, երբ սառն էիր ու փոխված։ Կարոտել եմ գույներիդ։ Սև ես դարձել  ու սևացրել ամեն ինչ կողքիդ։ Գիտես իմ լավ ընկեր,  ես քեզանից էլ սև էի ու երբեք չէի էլ պատկերացնում, որ դու քո կարմրությամբ որոշ ժամանակով կմաքրես սևությունս։Կմաքրես ու հույս կտաս,, որ կարմիրը իմ մեջ էլ կա, ուղղակի ես այն թաղել եմ իմ խորքում, կփորձես արթնացնել  ու ինչքան էլ զարմանալի է կստացվի դա քեզ մոտ։Քո ստեղծած կարմիրն եմ ուզում, քեզանից առաջվա սևը, քեզանից հետո դարձած սևը չէ։ Այս անգամվա սևը խորհն է ու երևի էլ երբեք չի գտնի իր մեջ կարմիրին։ Կարոտել եմ կարմիրիդ։ Կարոտել եմ քո գույներին, իմ սևացած ընկեր։

6

0

767