Copy SMS

Ու ես հասկացա )

Ու ես հասկացա ) - Պարույր, Սևակ, Բանաստեղծություն,


ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,

Ու ես հասկացա ) - Պարույր, Սևակ, Բանաստեղծություն,


Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…

Ու ես հասկացա ) - Պարույր, Սևակ, Բանաստեղծություն,


“Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:

Ու ես հասկացա ) - Պարույր, Սևակ, Բանաստեղծություն,


Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
 Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…

  

Պարույր Սևակ

9

4

962

  • A.YAN
    2017-04-08 17:27:41
    Սեւակի ամենալավ գործերից մեկը (լավ) (բռավո)
    • Մարի
      2017-04-09 17:17:31
      (ծաղիկ) Iroq
  • M-yan
    2017-04-09 12:56:35
    (բռավո) :*
    • Մարի
      2017-04-09 17:18:03
      Mersiii ^^