Copy SMS

Ինձ բացակա չդնեք...

Ինձ բացակա չդնեք... - աա, աաա, աաա


Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում 

Ինձ բացակա չդնեք...

Համբերություն եմ ասում

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք...

Ձեր շուրջը ամպ է,կայծակ

Քնով չանցնեք,չքնեք,

Քնեցիք էլ,արթնացաք,

Ինձ բացակա չդնեք...

Թվում է թե կամենք

Մի օր երկինք կթռնեք

Ձեր թռիչքի ժամանակ 

Ինձ բացակա չդնեք...


Հ.Սահյան

6

1

1421