Copy SMS

Իմ....

Իմ.... - իմ, ատել, սիրել

Ու էլի գրում եմ, որ փոթորիկս հանդարտեցնեմ ու գնամ....

Ես չգիտեի թե ինչ է հիասթափությունը, ու երևի երբեք էլ չիմանայի, եթե կյանքումս դու չլինեիր՝իմ....Չգիտեմ ինչ ասեմ, կուզենայի ասել՝ատում եմ, կուզենայի ասել, զզվում եմ, բայց ամենաշատը կուզենայի ասել՝սիրում եմ, բայց հիմա, նույնիսկ անունդ լսելը,նույնիսկ շողքդ տեսնելը ինձ հանում է հունից,ուզում եմ քեզ կորցնել այս աշխարհից:

Երբ արդեն մնացել է մի քանի վայրկյան, որ ամբողջ ուժս պիտի հավաքեմ , ու ասեմ երկար սպասված ԱՅՈ-ն, ու մի քայլը փշրում է մի քանի տարվա ունեցածս կարծիքը:

Արի դադարենք իրար փնտրելուց անկախ ամեն ինչից, չեմ ուզում չհիասթափվենք իրարից, ուզում եմ ջնջվի այդ 2 օրը մեր ուղեղից ընդմիշտ....Արի գոնե մեր մտքում հաշտվենք ու գոնե իրար վատ չհիշենք....

Չէ, արի փախնենք իրարից, որ տեսնելուց չփոթորկվենք, ու հայացքներս չփախցնենք, դրանով մատնելով մեզ,,,,

Ես ու դու երբեք չշփվեցինք,չխոսեցինք, ես քեզ երբեք չպատասխանեցի,  ես ու դու երբեք իրար հետ չքայլեցինք իրար ձեռք բռնած, ես ու դու չդարձանք մենք,,,,


Իմ.... - իմ, ատել, սիրել Դու ինձ երբեք չես մոռանա, գիտեմ: Ամեն անգամ անունս լսելիս ինձ ես հիշելու, գիրք տեսնելուց ինձ ես հիշելու, լսելու ես բառեր, որոնք իմն են, բոլորի մեջ ինձ ես տեսնելու, դու դատապարտված ես ինձ հիշելու, որովհետև քո մեջ ես շատ կամ, այնքան ես սիրել, որ ավելցուկ եմ տվել քո մեջ:

Դու ինձ միշտ ես սիրելու, դու ինձ երբեք չես մոռանալու,բայց և էլ երբեք չես մոտենալու,պաշտելու ես հեռվից, բայց ճանապարհ չես ունենալու մոտենալու.....

ՉՎԵՐԱԴԱՌՆԱՍ, բայց ՀԻՇԵԼՈՒ ես հավերժ....

4

0

1208