Copy SMS

Վերջին գրառումից 3 տարի անց

Վերջին գրառումից 3 տարի անց - անցյալ, հին ժամանակներ, տարիներ


Անցել է ավելի քան 3 տարի իմ վերջին գրառումից։ Այդ ընթացքում փոփոխություններ շատ են եղել թե դիզային, թե օգատերերի շրջանում։ Կային ժամանակներ երբ գրառում էիր կատարում և այն դիտում էր մի քանի հազար մարդ, լուրջ քննարկումներ էին լինում, անցկացվում էին հետաքրքիր խաղեր։ Բայց դա անցյալում էր։ Հիշում եմ, որ մեզ այն ժամանակ չեր  հետաքրքրում ոչ facebook-ը, ոչ առավել ևս odnoklassnik-ը, մենք բոլորս copypaste-ում լավ ժամանակ էինք անցկացնում, փորձում զարմացնել մյուս մասնակիցներին, նոր ընկերներ ձեռք բերում։ Հիմա թերթում եմ ընկերներիս գրառումները, դրքան բոլորը եղել են 2014 թվականին և հարց տալիս՝ ի՞նչ փոխվեց։ Ես գրանցվել եմ կայքում 2012 թվականից, իմ ընկերները ավելի շուտ, բայց հիմա ․․․․ ։ Այն ժամանակ կար Sargsyan-ը ով ունի ավելի քան 270 գրառում, ու ամեն մի գրառումը մյուսից ավելի հետաքրքիր էր լինում, կար Sherlock-ը ով ունի ավելի քան 210 գրառում , և ում հետ հետաքրքիր խաղեր էինք կազմակերպում։ Ամեն ինչ փոխվել է և կարծում եմ հին ժամանակները ետ բերելը շատ դժվար կլինի․․․ 

5

5

667

  • Julietta
    2017-04-13 19:05:00
    Փոխվել են ժամանակներն ու մարդիկ, ոչինչ առաջվանը չի հիմա յուրաքանչյուր ոք ունի բազուն խնդիրներ, ու փորձում է խորասուզվել իր խնդիրների մեջ, մոռանալով որ կյանքը մեկ անգամ է տրվում ու պիտի կարողանաս այն վայելել։Այնպես որ չենք կարող ժամանակը պտտելով ետ բերել ու բերել այն ուրախ ու լավ օրերը, որ ունեցել է մեզանից յուրաքանչյուրը։
  • Dark Δ'
    2017-04-13 19:48:33
    բոժէէէ․․վետեռաանն խնդրում եմ ասա որ մշտական կամ գոնե երկարաժամկետ ես վերադարձել (ժպիտ) O:)
  • GRISH
    2017-04-13 22:22:53
    դե կփորձեմ ռրկար մնալհամենայն դեպս
  • Meri
    2017-04-20 01:20:44
    Erkar jamanakic heto evs mek veteran ekav :) chihsta..es el em 12 tvic stex..bayc etqan aktiv chem exel et tverin :) hamenayndeps karevorn ena.vor mardik der hishum en..mtnum en mek-mek :) haa...u inch verabervum a Dzer nshacin..vor hin jamnaknery het berely djvar klini..ev ayln :) mi 2-ic avel tari a marfik stex et gorcin en...chi stacvum :)