Copy SMS

Սպիտակ երկնքի տակ․․․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,


Առավոտ էր․․այն գարնանային առավոտներից, որ ճզմված են սպիտակ երկնքի տակ,որի ամպերն ագահորեն խժռել են արևն ու հիմա մթություն են սփռում ․․․․․ 
Շտապող բազմության ամբոխները ոտնակոխ էին անում կիսաթաց ասֆալտն ու արհանարհանքով շարունակում ուղղին՝ ողողված սառը ու մելամաղձոտ մտորումներով․․Քամին խաղում էր օդի ու բնության հետ, քաշում էր ծառերը՝  փորձելով պոկել նրանց նորաթուխ հագուստն ու ոտնատակ անել կանաչը՝ անձրևաջրի ցեխոտ աշխարհում․․․․Մռայլ էր․․Մռայլ ու դատարկ․․․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,


Կեսօրին օդը հանդարտվեց, ամպերը հագեցած կախ ընկան աշխարհի գլխին ու եղանակը նմանվեց կաթոցիկի ծայրին կպած մի ջրի կաթիլի, որ պատրաստ ընկներլու, դողդողում էր ամեն մի փոշեհատիկի հետ․․․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,

Քաղաքը դողում էր սիրահարի շուրթին սառած համբույրի պես ու վայելում անձրևի բերած թարմությունն ու մաքրությունը․․․Այն նմանվել էր մի կուսական օրիորդի,որ տարալուծվելով մութ երկնքի անծայր երազում անհագ ժպիտով համրում է աստղերն  ու տենչում որ լուսաբացը նորից ուշանա․․․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,ու մաքուր լռության մեջ միայն սվետաֆոտի մոնոտոն կտկտոցն էր, որ հորդորում էր շտապել․․․․անցնել ու գնալ ինչ որ մի ճանապարհով․՝որով կուզես,որն ավելի հարմար կդասես խառըը մտքերդ կարգելու համար․․․․․
Շտապում է․․․շտապում են․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,

Ժամանակն էլ օդն էլ շտապում են

 ավարտվել իրենց անսպառ գոյությունն ու միահյուսվելով անհայտին նորից վերածնվում են ․․վերածնվում ավելի ծանր, ավելի դանդաղ․․․
ուշ է․․ ու օդ ծանրացնող մտքետս հանգիստ չեն տալիս․․․
ուշ է․․․ ու աշխարհը դեռ չի էլ զարթնել ․․․․ հեռու է․․․հեռու ես․․․ ու կարոտի տարափը խեղդուն է՝ վայրի գազանի պես պատառոտելով ներս․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,

Հեռու ես․․ ու ես եմ հեռու․․․ՈՒ թաց օդը քեզ չի էլ հասնում․․․․․․․Հեռու են և մտքերս․․․դրանք անհուն անապատներով ընկած որոնում են կյանքի այն ճշմարիտ ուղղին ,որով պիտի լցվի հոգիս ու որի ելևէջները պիտի ստեղծեն մի նոր հարմոնիա․․․օդը պիտի չորանա․․․ու քաղաքը չպիտի ծանրանա կարոտից թաղծող սպիտակ երկնքի տակ․․․․

Սպիտակ երկնքի տակ․․․․․ - գարուն, օդ, անձրև, կարոտ,

9

2

859