Copy SMS

Ուրիշ է հիմա

Ուրիշ է հիմա - Բանաստեղծություն, Ցունամի


Ուրիշ է հիմա իմ ներկան անցնող,
Այնպես խորթ են օրերս մաշվող,
Ուրիշ անցյալ է իմ ներկան խուժել,
Ներկայի հետ զրույցի բռնվել,
Այսպիսի զգացում դեռ չեմ ունեցել,
Անցյալն ու ներկան ընկեր են դարձել,
Մի՞թե ես եմ ինքս ինձ օտարացել,
Թե ժամանակն է աչքիս փոփոխվել,
Նստել են նրանք շուրջը սեղանի,
Խմում են կենացը գալիք օրերի,
Իսկ ես ահախղճուկ մատուցող,
Լցնում եմ նրանց թասը դատարկվող...


Ուրիշ է հիմա իմ ներկան անցնող…


 


Ցունամի
17.11.2016թ.


9

0

231