Copy SMS

Հանեցե՝ք ձեր դիմակները...

Հանեցե՝ք ձեր դիմակները... - աա, աաա, աաա


Լսում եք ինձ:

Բավակա՜ն է:

Հանեցե՝ք ձեր դիմակները:

Հանեցե՝ք,

Որ քամու ձեռքով

Ձեզ կարոտած օդն ապտակի

Ձեր իսկական դեմքը տխեղծ,

ԵՎ շող-շաղափին արեգակի

Սրսկումի նման ծակի

Ընդարմացած ձեր դեմքը խեղճ,

Որի ծանոթ նմանությամբ են հորինված

Մ՝ի մոռացեք աստվածնե՜րը,մ՝ի մոռացեք...

Ամաչեցե՝ք աստվածներից

ԵՎ հանեցե՝ք դիմակներդ...

Բավակա՜ն է...

3

0

100