Copy SMS

Շրջվենք գլխիվայր :)

Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,

Ասել էի ուրբաթ․․բայց առաջ ընկա ))) 10-նյակի փոխարեն էլ 20-յակ հավագվեց ․․․Չնայած միայն ինձ գլխիվայր շուռ տված ու հիմնովին փեխած գրքերն եմ ներառել․․․

Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,

20 Գիրք որ ուղղակի ապրեցնում են․․․․ բոլորն ել սիրում եմ շաատ․․իրանք իմ են․․․բայց կաշխատեմ չպատմել սյուժեն․․ուղղակի կներկայացնեմ իրանց ու ամեն մեկից 4-5 մեջբերում կդնեմ ․․․դե․․ ՍԿՍԵՑԻՆՆՔ․․․


Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,1. "Կամելազարդ տիկինը" - Ալեքսանդր Դյումա Որդի

գիրք որ կարդացել ու վերընթերցել եմ մոտ 12 անգամ․․․ Պատմություն, աստվածային գեղեցկություն ու թավշյա նրբություն ունեցող մի կնոջ մասին,որի ներսը քայքայում էր թոքախտը, իսկ դրսից տանջում էր մարմնավաճառ տարփուհու շքեզ կյանքը․․․

► Իմ կարծիքով հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց, ինչպես չի կարելի խոսել մի լեզվով՝ առանց լրջորեն սովորած լինելու այն: Չունենալով դեռևս ստեղծագործելու տարիքը, բավականանում եմ պատմելով: Ուստի և սպասում եմ, որ ընթերցողը համոզված լինի այս պատմության իսկությանը, որի բոլոր անձերը, բացի հերոսուհուց, ապրում են դեռևս:

► Բայց պոռնիկից ճշմարիկերպով սիրվելը մի ուրիշ կարգի դժվարին հաղթանակ է: Նրանց մարմինը մաշեցրել է հոգին, նրանց զգայարանները այրել են սիրտը, շվայտությունը բթացրել է նրանց զգացումները: Նրանք վաղուց գիտեն իրենց ասված խոսքերը, գործադրված միջոցները և իրենց ներշչած սերն անգամ ծախել են: Արհեստի բերմամբ են սիրում և ոչ թե հափշտակությամբ: Նրանք ավելի լավ են պահպանված իրենց հաշիվներով, քան թե մի կույս աղջիկ` իր մորով ու իր վանքով: Ուստի քմահաճույք բառը հնարել են այն անվճար սիրո համար, որին երբեմն անձնատուր են լինում որպես հանճարի, իբր արդարացում կամ իբր մխիթարություն, ճիշտ այն վաշխառուների նման, որոնք հազարավոր մարդկանց կողոպտում են և կարծում են, թե ամեն մեղք քավել են, երբ օրերից մի օր քաղցից մի խեղճ մարդու քսան ֆրանկ պարտք են տալիս առանց տոկոս և մուրհակ պահանջելու:

► Օ՜, տարօրինակ մի գիշեր եղավ դա: Մարգարիտի ամբողջ կյանքը, ասես, խտացել էր այն համբույրների մեջ, որոնցով ծածկում էր ինձ, և ես այնքան սիրում էի նրան, որ իր տենդոտ սիրո բորբոքման մեջ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք չպե՞տք է սպանեի նրան, որպեսզի որևէ մեկին չպատկաներ:
ԵՎ ԵԹԵ ՄԱՐԴ ՄԻ ԱՄԻՍ ԱՅԴՊԵՍ ՍԻՐԵՐ, ՍՐՏՈՎ ՈՒ ՄԱՐՄՆՈՎ ԴԻԱԿ ԿԴԱՌՆԱՐ:

► Ինչու՞ մենք Քրիստոսից ավելի խիստ պիտի լինենք: Ինչու՞ համառորեն պիտի հարենք այս աշխարհի կարծիքներին, որոնք իրենց զորավոր ցույց տալու համար խստություն են բանեցնում, և նրանց հետ արհամարհենք այն հոգիները, որոնց արյունալի վերքերից հիվանդի ախտաժետ արյան նման հոսում է իրենց անցյալի ախտը, և որոնք մի բարեկամ ձեռքի են սպասում, որ իրենց բուժի և սրտի ապաքինում բերի:

► Խե՜ղճ արարածներ: Եթե նրանց սիրելը հանցանք է, ապա գոնե նրանց կարեկցելը հանցանք չէ: Դուք կարեկցում եք կույրին, որ երբեք չի տեսել արևի շողերը. խուլին, որ երբեք չի լսել բնության ներդաշնակ հնչյունները, համրին, որ երբեք չի կարողացել հաղորդել իր հոգու ձայնը, և ամոթի մի կեղծ պատրվակով անգամ չեք ուզում կարեկցել սրտի այն կուրությանը, հոգու այն խլությանը, խղճի այն համրությանը, որոնք խենթացնում են այս տարաբախտ ու վշտահար կանանց և որոնք նրանց, հակառակ իրենց կամքի, անընդունակ են դարձնում տեսնելու բարին, անսալու Աստծուն և խոսելու սիրո ու հավատի անեղծ լեզվով:

► Պետք է, որ ծնվելուց առաջ շատ չարիք գործած լինենք կամ մեր մահվանից հետո մի մեծ երանություն վայելենք, որպեսզի Աստված թույլ տա, որ այս կյանքը քավության բոլոր տառապանքներն ու փորձության բոլոր վշտերն ունենա:

► Հարձակումների չվարժված մի սիրտ գրավելը, պահակազորք չունեցող քաղաք մտնելուն պես բան է:



Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,


2. "Մանոն Լեսկո" - Աբբա Պրևո 

իրան գտել եմ "Կամելազարդ տիկինը" գրքից․․․ Գիրքը նորից ազատ կյանքվ ապրող աղջկա մասին է․․․ Անուն չեմ ասի․․սյուժեն էլ կարդաք ավելի հետաքրքիր կլինի ))

► Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն: Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելի են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին: Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը:

► Սերը թեպետ հաճախ է խաբում, սակայն, գոնե, հաճույք ու բերկրանք է պատճառում, մինչդեռ կրոնը պահանջում է տխուր ու նվաստացնող ծիսակատարություննե

► Ոչինչ չկա ավելի հրապուրիչ և ոչ մի բան այնքան պատիվ չի բերում առաքինությանը, որքան այն վստահությունը, որով դիմում ես այնպիսի անձանց, որոնց ազնվությունը քեզ արդեն հայտնի է: Գիտես, որ ոչ մի անակնկալությունից երկյուղ չունես, եթե նրանք միշտ ի վիճակի չեն օգնության ձեռք կարկառելու, գոնե վստահ ես, որ նրանք քեզ բարություն ու կարեկցանք ցույց կտան:

► Մարդկանց մեծ մասը զգայուն է միայն հինգ կամ վեց զգացումների հանդեպ, որոնց շրջանակում ընթանում է կյանքը և որոնց հանգում են նրանց բոլոր հույզերը: Խլեցեք նրանցից սերն ու ատելությունը, հաճույքն ու ցավը, հույսն ու վախը, և նրանք այլևս ոչինչ չեն զգա:

► Ոչ մի բան այնքան ի վիճակի չէ կնոջն արիություն ներշնչելու, որքան իր սիրած տղամարդու անվեհերությունը


Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,3. "Ալքիմիկոսը" - Պաուլո Կոելյո

Գիրք, որ նոր հորիզոններ է բացում նեքին հավատի համար․․․ Տալիս է մեծ մոտիվացիա՝ երազին, նպատակին հասնելու ու իրական երջանկությունը զգալու համար․․․

Հեղինակն ասում է, որ 11 տարի նվիրել է ալքիմիայի ուսումնասիրությանը: Նա զգուշացնում է, որ «Ալքիմիկոսը» սիմվոլիկ գիրք է:
Նա բաժանում է ալքիմիկոսներին երեք տեսակի: Առաջինները սիրում են անորոշությունը և հաջողության չեն հասնում: Երկրորդները հասկանում են, որ ալքիմիան ուղղված է սրտին և ոչ բանականությանը: Երրորդները գտնում են փիլիսոփայական քարը իրենց կյանքով: Վեպում պատմվելու է երրորդ տիպի ալքիմիկոսի մասին:

► Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:

► Մի անգամ Սուրբ կույսը Մանուկ Քրիստոսին գրկած իջնում է երկրի վրա և այցելում մի վանք: Հպարտությամբ լցված վանականները շարք են կանգնում. ամեն մեկը հերթով դուրս է գալիս և ի պատիվ Աստվածամոր ցուցադրում իր արվեստը՝ մեկը իր բանաստեղծություններն է արտասանում, երկրորդը Աստվածաշնչյան իր խորը գիտելիքները ցուցանում, երրորդը թվարկում է բոլոր սրբերի անունները: Յուրաքանչյուրը իր ուժերի և ունակությունների չափով պատվում է Կույսին և մանուկ Քրիստոսին:Վերջինը մի խեղճուկրակ վանական էր, ով նույնիսկ չէր կարող անգիր ասել Սուրբ գրքի տեքստերից մեկը: Նրա ծնողները անգրագետ, շրջիկ կրկեսի դերասաններ էին եղել և որդուն հազիվ սովորեցրել էին որոշ ձեռնածություններ:Եվ երբ հերթը նրան է հասնում, վանականները ցանկանում են հանդիսությունն ավարտել, քանի որ սա խելքը գլխին ոչինչն չէր կարող ասել, բացի վանքը խայտառակելուց: Բայց նա ամբողջ հոգով բաղձում էր Կույսին և Մանուկին տալ իր սրտի մի մասնիկը:Եվ ահա վանական եղբայրների պարսավական հայացքներից հուզված, նա գրպանից նարինջներ է հանում և սկսում նետել օդ ու բռնել, այսինքն՝ ԱՆԵԼ ԱՅՆ ՄԻԱԿ ԲԱՆԸ, ԻՆՉԸ ԿԱՐՈՂ ԷՐ՝ ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆ: Եվ միայն այդ պահին է Մանուկ Քրիստոսի շուրթերին ժպիտ հայտնվում, ու նա սկսում է թաթիկները իրար զարկել: Եվ միայն խեղճ ձեռնածուին է պարզում Սուրբ Կույսը որդուն՝ վստահելով իր գիրկն առնել…

► Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը: Այն աշխարհի լեզուներից մեկն է: Եվ եթե Տերը մեզ է դիմում մեր հոգու լեզվով, միայն մեզ է հասկանալի լինում նրա ասածը:

►  Բոլորը, քանի դեռ ջահել են, գիտեն, թե որն է իրենց կյանքի ԱՌԱՍՊԵԼԸ (նպատակը): Եվ կյանքի այդ շրջանում ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ հնարավոր է: Նրանք չեն վախենում երազել և ձգտել այն ամենին, ինչ կուզենային անել կյանքում: Բայց ժամանակի ընթացքում մի ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՈՒԺ սկսում է նրանց համոզել, որ Սեփական Առասպելն իրականություն դարձնելն անհնար է: Այդ ուժը անբարյացակամ է թվում, բայց իրականում ցույց է տալիս այն ճանապարհը, որով կյանքի է կոչվում ԱՌԱՍՊԵԼԸ: Նա դրան է պատրաստում մարդու ոգին ու կամքը: ԱՅՍ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ ՄԻ ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ՝ ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ՝ ՈՎ ԵՍ ԴՈՒ ԵՎ ԻՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ, ԵԹԵ ԻՍԿԱՊԵՍ ՄԻ ԲԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ, ՀԱՍՆՈՒՄ ԵՍ ԴՐԱՆ, ՔԱՆԻ ՈՐ ԱՅԴ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԱՑՎԵԼ Է ՏԻԵԶԵՐՔԻ ՀՈԳՈՒՄ: Եվ հենց դա է մարդու կոչումը երկրի վրա…

► Ամեն ոք իր սեփական առասպելն ունի և մի օր այդ առասպելը կիրականանա:

► Մինչ երազանքներն իրականություն դարձնելը Աշխարհի հոգին ստուգում է, թե յուրացվա՞ծ է այն, ինչը սովորեցրել է ճանապարհին: Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ չար է, այլ նրա համար, որպեսզի կարողանանք մեր երազանքի հետ միասին ստանալ նաև դրան հասնելու ընթացքում մեզ տրված բոլոր դասերը: Ահա հենց այստեղ էլ մարդկանց մեծ մասն ընկրկում է: Անապատի լեզվով դա կոչվում է՝  «Մեռնել ծարավից, երբ հորիզոնի վրա արդեն օազիսն է երևում»: Միայն սկսնակի համար են որոնումները միշտ բարենպաստ սկիզբ ունենում:
Սանտյագոն հիշեց հայրենիքում լսած մի ասացվածք, «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»:

► Ալքիմիկոսը շշի խցանը հանեց և բաժակի մեջ ինչ-որ կարմիր հեղուկ լցրեց: Պարզվեց՝ գինի է, որի նմանը պատանին իր կյանքում երբեք չէր փորձել: Բայց օրենքն արգելում էր գինի խմել:
-Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից,-ասաց Ալքիմիկոսը և գինին հրամցրեց պատանուն:

►  Գուցե Տերը անապատը հորինել է հենց նրա համար, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելով: 

էհ․․ինձ թողեն մի 236 մեջբերում կգրեմ․․բայց անցնենք առաջ )))

Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,


4, "Հին աստվածներ" - Լևոն Շանթ

Դրամմա․․․․ Ստեղծագործություն որ առանց վախի արծարծում է սիրո թեման․․․Սեր, որ ստեղծեց հավատ, ու ստեղծեց աստվածներ․․․․Աստվածներ, որոնց շիրմր վրա կառուցվեց եկեղեցի ուր մի խումբ վանականներ կարծես թագնվում էին աշխարհիկ կյանքից․․․․ 

հա․․ ու իմ անունն էլ ․․․հերոսուհւ անունից են դրել ))

►Դիտե, դիտե: Տես, այդ երկու-երեք խարխուլ խցիկները, չէ՞ որ դուն ես շիներ. հապա այն մատուռը, որ քու աճապարանքն է կառուցեր. և վերջապես, նայե, քու այն եկեղեցիդ, որուն գմբեթը օր-օրի կբարձրանա վեր և որու գլխուն շուտով քու իսկ ձեռքովդ խաչը պիտի տնկես:

► Այո, այո մեղք է, գիտեմ, մեծ մեղք: Ոչ, ալ չեմ մտածելու, ալ պետք չէ մտածեմ, երբեք, երբեք, պետք է ջնջեմ գլխես այս օրը, բոլորը, բոլորը, ծովը, հովը, լաստ, ալիք… ախ, այդ ալիքները… (Հանկարծ վեր կթռչի թափով): Բայց ինչ հրաշալի բան է եղել կռվիլը անոնց հետ, երբ անոնք իրենց լույծ կուրծքը դեմ կուտան քեզի, երբ իրենց փրփուրը կզարնեն երեսիդ ու աչքերուդ, որ կուրացնեն քեզի, մեկը կցատկե ուսիդ, մյուսը կգալարի լանջիդ, մեկը կհրե, մյուսը կքաշե, կճնշե, ու բոլորը, բոլորը ընկճել կուզեն քեզի, իսկ դուն միշտ երեսին, անոնց ելևէջքին հետ կտարուբերիս` բազկիդ զարկերուն տակ անոնց բոլոր ճիգերը հաղթահարելով, ա, այդ կռիվը…

►ոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ հետ:

►ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ցած ձայնով) Եթե մարեցիր, հապա ի՞նչ է այս եկեղեցին, հապա ի՞նչ է այս մեր եկեղեցին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Սարսափած ետ քաշվելով) Լռե, լռե, իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ: Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված) Մարիամ…



Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,5․ "Գեյշայի հուշերը" - Արթուր Գոլդեն 

Այ էս գրքից հետո էլ ոչ մի բան չի կարդացվում․․․․

ինքը գիրքա,որ լռիվ լցնումա ներսդ ու երկար ժամանակ չի էլ մտածում մտքերդ լքելու մասին․․․

►Նա ասես այն երգերից լիներ, որ պատահաբար միայն մի մասը լսում ես ու այդ պահից, այն անվերջ հնչում է քո մտքում: .. մնացած մեջբերումները ռուսերեն,․․․

►Она гримирует лицо, чтобы скрыть его. Ее глаза — глубокий омут. Гейше нельзя хотеть… Гейше нельзя чувствовать… Гейша творит ускользающий мир: она танцует, она поет, она услаждает, исполняет желание. Остальное покрыто тьмой. Остальное — тайна…

►Искусство гейши — не обольщать мужчин, но покорять их. Ее профессия — развлекать и очаровывать. Но вступать в связь с клиентом строго запрещено, а полюбить кого-то из них считается позором. Перед вами — история Саюри, девушки из простой крестьянской семьи, ставшей королевой гейш Киото. История вражды и соперничества, изощренных женских интриг и великой, пронесенной через десятилетия любви, ради которой Саюри дерзнула нарушить закон гейш...


Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,6․ Բակունց․․․

հա․․․ուղղակի Բակունց․․․եթե նկարագրությունների ու կախարդական բնապատկերների սիրահար ես․․․ Բակունց կարդա․․ցանկացած գործ, ցանկացած պատմվածք ․․․


Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,
7. "Կարմիրը և սևը" - Ստենդալ

Ասեմ անկեղծ․․․մինչև վերջ չկարդացի․․չէ․․ գիրքը հետաքրքիր էր, վերափոխող․․բայց․․բայց ամեն նախադասության հետ ուզում էի վերցնեի ու լաաավ ծեծեի գլխավոր հերոսին ․․․․

► Առաջ ես խենթ էի, դրա համար էլ հիմա իմաստուն եմ:

► Հոգու մաքրությունը, ամեն տեսակ ատելավառ զգացումների բացակայությունը երկարաձգում են, անշուշտ, երիտասարդության տևողությունը:

► Հենց քահանայի համար է այն ասացվածքը թե` մարդ է, որ կարժանացնե իր պաշտոնը:

► Անկարելի է սիրել առանց հավասար լինելու..

► Վտանգավոր է խոստովանություններ անել ամուսնուն, որը վերջի վերջո կնոջ տերն է:


Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,8. "Վարպետն ու Մարգարիտան " - Բուլգակով

նու․․ինչ ասեմ․․հետաքրքիր գիրքա, բայց երկրորդ անգամ կարդացողը չեմ․․․

► Այդ Հիսուս կոչվածը, որպես անձնավորություն, ամենևին գոյություն չի ունեցել աշխարհում և որ նրա մասին եղած բոլոր պատմությունները սովորական հորինվածքներ են, ամենասովորական առասպել:

► – Ամենայն իշխանություն բռնություն է մարդկանց վրա և կգա ժամանակը, երբ չի լինի կեսարների իշխանություն, ոչ որևիցե այլ իշխանություն: Մարդը մուտք կգործի ճշմարտության և արդարության թագավորություն, ուր ընդհանրապես ոչ մի իշխանություն անհրաժեշտ չի լինի:-Յեշուա Հա-Նոցրի

► – Մարդկությունը փող սիրում է, ինչից ուզում է պատրաստված լինի՝ կաշվից, թղթից, բրոնզից կամ ոսկուց:-Վոլանդ

► Եվ քանի-քանի ագնամ եմ ձեզ ասել, որ ձեր հիմնական սխալը մարդկային աչքերի նշանակությունը թերագնահատելու մեջ է: Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք: Ձեզ հանկարծակի հարց են տալիս, և դուք նույնիսկ չեք ցնցվում, մի ակնթարթում տիրապետում եք ձեզ ու գիտեք, թե ինչ է պետք ասել ճշմարտությունը թաքցնելու համար, ու անչափ համոզիչ եք խոսում, ոչ մի կնճիռ չի խաղում ձեր դեմքի վրա, բայց, ավա՜ղ, հարցից անհանգստացած ճշմարտությունը հոգու խորքից մի պահ թռչում է աչքերի մեջ, և ամեն ինչ վերչացած է: Դա նկատվում է, իսկ դուք՝ բռնվում:

► Վայելքի մեջ էլ թեկուզ փոքր-ինչ ողջամիտ պիտի լինել:

► Յուրաքանչյուրին պիտի տրվի ըստ իր հավատի: Ուստի թող կատարվի դա: Դուք հեռանում եք դեպ անգոյություն, իսկ ինձ ուրախություն կպատճառի գոյության կենացը խմել այն գավաթից, որին կվերածվեք դուք:

► – Ի՞նչ կարիք կա ընկնել մի բանի ետևից, որն արդեն ավարտված է:-Վոլանդ



Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,9․ "Թշվառները " - Վիկտր Հյուգո

ինքը լավ գիրքա․․սկիզբը դժվարա կարդացվում․․հետո չես կարողանում պոկվել․․․․հա ու կարդալուց հետո լցվում են էն զգացումով , որ կյանքդ մի տեսակ անիմաստա, որ ծնվել ես մի բանի համար, բայց չգիտես ինչի․․․․ ու տենց․․

► Երբ մարդը կյանքի վերջին է մոտեցել, մեռնելը նշանակում է մեկնել, իսկ երբ կյանքի սկզբումն է, մեկնելը նշանակում է մեռնել:

► Բաժանված սիրահարները խաբում են բացակայությունը հազարավոր ցնորական բաներով, որոնք, սակայն, իրենց իրականությունն ունեն: Նրանց արգելում են իրար տեսնել, նրանք չեն կարող գրել միմյանց, սակայն գտնում են անհամար խորհրդավոր միջոցներ թղթակցելու համար: Իրար են ուղարկում թռչունների երգը, ծաղիկների բույրը, երեխաների ծիծաղը, արևի լույսը, քամու հառաչանքները, աստղերի շողերը, ամբողջ արարչությունը: Եվ ինչու՜ չէ: Աստծո բոլոր գործերը ստեղծված են սիրուն ծառայելու համար: Սերը բավական հզոր է՝ ամբողջ բնությանն իր հանձնարարությունները տալու համար:

► Մեծ վտանգների գեղեցիկն այն է, որ դրանք բացահայտում են անծանոթների եղբայրությունը:


► Երբեք չվախենաք ոչ գողերից, ոչ մարդասպաններից: Դրանք արտաքին եւ փոքր վտանգներ են: Կարեւոր չէ այն, ինչ սպառնում է մեր գլխին կամ քսակին: Մտածենք միայն այն մասին, որ սպառնում է մեր հոգուն:


► Հոգու աչքը ոչ մի տեղ չի կարող այնպիսի շլացուցիչ փայլ և այնպիսի սև խավար գտնել`ինչքան մարդու մեջ: Նա չի կարող սևեռվել որևէ բանի վրա, որ դրանից ավելի վտանգավոր, ավելի բարդ և ավելի խորհրդավոր ու անսահման լինի: Ծովից ավելի մեծ տեսարան կա. դա երկինքն է, երկնքից էլ ավելի մեծ տեսարան կա. դա հոգու ներքինն է:



Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,


10 "Կյանքը հին հռոմեական ճանապարհների վրա" - Վահան Թոթովենց

► իրան շաաաաաատ շուտ եմ կարդացել․․․․գիրքը բազմաժանր կանվանեմ․․ հետաքրքիր էր ու կլանող․․ ․․․

► Մթնշաղի մանիշակագույն մշուշում սուրում էին ծիծեռնակներ, բյուրավոր ծիծեռնակներ, որոնցից ոմանք իմ գլխի վրայով, շատ մոտիկից, սուր ճիչ արձակելով՝ անցնում էին։ Երբ ես հետևում էի նրանցից մեկնումեկի թռիչքին և պատկերացնում էի նրա թռիչքի գիծը իբրև թել, իմ առաջ դիզվում էր խառնված թելի մի կույտ

► Լռությունը դաժանագույն պայման էր, ոչ մի ծիծաղ, ո՛չ մի խոսք՝ այսպես էր պահանջում հայրս։

 ► Աստվածաշնչի մեջ գրված է, որ օձը խաբեր է Եվան, օձի խոս քովը խնձոր կերեր է. վերջը ատ խնձորեն Ադամին ըլ կերցուցեր է, աստված երկուքին ըլ պատճեր է ու դրախտեն վռնդեր է, աս գլուխը հեչ չիմ հասկնար․․․

► Ես պայծառորեն հիշում եմ, դեռ 3—4 տարեկան, որ նստում էի մորս գիրկը և սկսում էի ծծել կաթը։ Մայրս մի մատով սեղմում էր ստինքը, որպեսզի քթիս փոքրիկ ծակերն ազատվեն շնչելու։ Ծծում էի անհագ և փստփստացնելով, ամբողջ հագագս լցվում էր թանձր կաթով։ Հիշում եմ մորս ստինքները․ սպիտակ, մաքրամաքուր և բուրումնավետ, թուխ և ժիր պտուկներով։ Այդ ստինքների հաճույքը ըմբոշխնել էին մի քանի տղամարդ՝ ես և եղբայրներս։

► Եվ հորս ներկայության, նրա խստագույն ցուցմունքների և հրահանգների համաձայն՝ հյուսնը շինեց հորս դագաղը․․․

Շրջվենք գլխիվայր :) - գիրք, տասնյակ, քսանյակ, պոստ,

լավ․․․20 էի ասել․․ բայց մնացած 10-ն էլ հետո․․գնացի քնեմ 

կիսվեք մեկնաբանություններում ձեր գրքերուվ ))


5

7

74

  • Meri
    2017-04-20 01:27:39
    Grqery shat lavn en...mec masy kardacel em...Les miserables-@ ispanerenov ...lezus ei bacum :) bayc...Manon Leskon chhavaneci....axr amen inchic heto inch arec et axjiky....mi xosqov....et txen dran arjani cher eli
    • Dark Δ'
      2017-04-20 11:32:24
      Համաձայն եմ ․․ես ուրիշ վերջաբան կտայի ))
  • Պեին
    2017-04-21 11:10:28
    Ապրիս ՇԱՏ ՃՃՃՃՃՃՃՃՃ :)
  • Ցունամի
    2017-04-21 17:26:00
    մենակ չհասկացա...ինչի" Չարենցի նկարը... Բակունցի անվան տակ իսկ ընդհանուր հետաքրքրիր էր...նշվածներից դեռ Ալքիմիկոսն եմ կարդացել, ու ափսոսցել, որկարդացել եմ...դրա տեղը ուրիշ ավելի լավ գիրք կկարդյի.....մի քանիսն էլ ծանոթ եմ ուղակի....
    • Dark Δ'
      2017-04-22 00:24:57
      2 ի նկարներն էլ նույն անունով էի պահել, ու երբ նկատեցի, որ չարենցիննա արդեն ուշ էր O:) ինձ դուր եկավ․․բայց կաին հատվածներ որոնց հետ համամիտ չէի․․բայց ընդանուր կարդալու հանար չեմ փոշմանել )
      • Ցունամի
        2017-04-22 14:57:16
        հա այ հիմա հասկացա.... դե каждый по своему думает, и по этомы сума сходит(Ցունամի )