Copy SMS

Իմ ու քո միջև

Իմ ու քո միջև - Բանաստեղծություն, Ցունամի


Իմ ու քո միջև բաժանման օդն եմ ճեղքում՝
Վհատ ու անողնաշար արևով պարփակ,
Իմ ու քո առաջ սպիտակն եմ քամում՝
Հույսեր ու հույզեր մի կողմ թողած:

Թախծոտ, երերուն երևակայություն
Մի կողմ եմ նետում ու ճգնում տարված՝
Անցավ քեզ բերել իրական աշխարհ,
Ուր կա ամեն գույն՝ քեզնով վերնագրած:

Մեղմությամբ սին ու սեթևեթ հեգնանք,
Անզգա կյանքից քեզ մի փունջ հասավ,
Իսկ ինձ բաժանման հետագիծ մնաց՝
Ամեն մայրամուտ աչքերիս առաջ...


Ցունամի
16.02.2017թ.

7

2

319