Copy SMS

Միայնակ ամենքի հետ

Միայնակ ամենքի հետ - կարդալ,կարդալ, ու, էլի կարդալ


Չարլզ Բուքովսկի



միսը ծածկում է ոսկորը
ներսում դրել են ուղեղ
մեկ-մեկ էլ հոգի,
ու կանայք վազեր ենմ ջարդում պատին,
տղամարդիկ հարբում են
ու ոչ ոք չի գտնում էն միակին...
ու շարունակում է  փնտրել
սողեսող անկողիններ մտնել
ու դուրս գալ սողեսող:


միսը ծածկում է ոսկորը
միսն ավելին է փնտրում
քան սոսկ միսն է:
բայց ոչ մի հույս չկա.բոլորս
մի եզակի ճակատագրի թակարդում ենք:
ոչ ոք երբևէ չի գտնում էն միակին:


քաղաքի աղբանոցները լցված են
աղբամանները լցված են
գժանոցները լցված են
հիվանդանոցները լցված են
գերեզմանոցները լցված են
ուրիշ ոչինչ
լցված չէ:

6

2

1165

  • fiction ☯
    2017-05-06 01:34:11
    կուզեի ռուսերենին գերազանց տիրապետել Բուկովսկի ազատ կարդալու համար
    • Ցունամի
      2017-05-06 23:45:35
      ժամանակի հետ կլինի (լավ)