Copy SMS

Արյունոտված երկինքս

Արյունոտված երկինքս - չեմ, մոռանա, օրը


Երկինքս մթնեց,

Երկիրս արյունոտվեց

1.5միլիոն թրերով զարկեցին.

Ցավը մխրճվեց սիրտս...

Ա՜խ աշխարհ

Թռչուններս խելագառվեցին,

Ահից սատկեցին...

Էլ ու՞ր գնան աշխարհ,

Ու՞ր թաքնվեն, ու՞մ ծոցում քնեն,

Ախր ո՞վ կջերմացնի նրանց.

Ա՜խ աշխարհ, մեզ կործանեցին...

Սար էինք ահա այնտեղ կանգնած

Մեկել ահա եկավ մի պիղծ արարած

Եկավ ու կործանեց,

Բաժանեց ու ոչնչացրեց.

1.5-ս թռավ գնաց հեռու 

Մի թևս փրկեցի,

Մյուսս ջարդեցին

Ու էլ չթռա...

Ու՞ր տարար աշխարհ

Այդ ջինջ հոգիներս ու՞մ մարմնում բնակեցրիր,

Ինչպե՞ս տարար,ինչպե՞ս չափսոսացիր

Հասկանում ես արդյո՞ք

Ախր ամպերս լացում են,

Ախր էլ արցունք չմնաց

Բոլորը թափվեցին ու գնացին...

Ծաղիկներիս թերթերն էլ դարձել են ալ

Արյունիս պես վառ, որ թափեցիր երկրիս վրա...

Ես չմոռացա այդ օրը

Հասկանում ե՞ս

Այդ օրը դրոշմվել է սրտումս

Ու անգամ եթե պիղծ արարածը

Կանգնի այն իմ արյունոտ հողի վրա

Երդվում եմ՝

Արյունը նրա երկրի վրայից երբեք չի ցամաքի...

9

4

951

  • Անի
    2017-04-26 18:35:04
    Ան ուզում էի քեզ գրեի ինչի չես գցել բանաստեղծությունը քոփի շաաաաատ լավնա ապրես (ծաղիկ)
  • Աննա
    2017-04-27 00:01:57
    Ապրես Անս :* :*
  • Sona
    2017-05-16 14:18:54
    Երդվում եմ՝ Արյունը նրա երկրի վրայից երբեք չի ցամաքի...