Copy SMS

Վերադառնում եմ

Վերադառնում եմ - Բանաստեղծություն, Ցունամի

Վերադառնում եմ՝
Գարունքով լցված,
Ու մեծ խնդությամբ
Ու սիրով հարբած՝
Վերադառնում եմ...

Վերադառնում եմ
Մի քիչ ուշացած,
Աշխարհս լցված՝
Ահա գալիս եմ
Ես ձեզ ընդառաջ...

Երգերս՝ շուրթիս,
Հոգիս՝ տաղերով
Եվ օրերիս մեջ
Անցյալը թողած՝
Գալիս եմ ներկա...

Վարար անձրևով,
Ձյուն ու կարկուտով
Տեղալուց հետո
Վերադառնում եմ՝
Արևը սրտիս...

Գարունքը ձեռքիս՝
Դառնում եմ ես ձեզ,
Վերադառնում եմ,
Ինքս ինձ արդեն
Հաղթանակել եմ...


Ցունամի
13.02.20172թ.

10

0

288