Copy SMS

***1***

***1*** - Էսսէ, պատմվածք


 

Մի քանի օր առաջ քայլում էի Ուլնեցի փողոցով, տեսա՝ դպրոցի դիմաց խաչքար են դնում, կարդացի, գրած էր Ռոբերտ Աբաջյան (1996-2016): Երեկ լսեցի, որ դպրոցը Ռոբերտ Աբաջյանի անունով են անվանել: Ու մտածեցի, ևս մի հերոս, ում անունը գրվեց շինության վրա: Եթե չլինեին նրանք, երևի հին անուններով էլ կմնային: Իրենց հին, ծերացած անուններով, որ ներկայիս սերունդը մոռացել է, թե ո՞վ է եղել այդ մարդը, կամ ի՞նչ հայրենանվեր գործ է արել, որ իր անունով կոչել են փողոց կամ դպրոց կամ ինչ - որ շինություն:
Այսօր անցնում էի մեկ ուրիշ փողոցով: Ուշադրությունս գրավեց շինարարությունը, որ դպրոց էր առաջ, հիմա քանդել են: Տխրեցի, մտածեցի, թե դպրոցները շատ - շատ են, իսկ սովորողները գնալով քչանում են: Հիշեցի Ռոբերտին, մտածեցի, որ մի քանի տարուց այդ դպրոցն էլ կքանդեն` այս մեկի նման:Եվ մի քանի տարուց այս կամ այդ դպրոցի տեղը կկանգնի արդեն բարձրահասակ մի շենք կամ հյուրանոց և մնացած նորակառույց շենքերի պես վրան կգրվի «Վաճառվում է»: Իսկ հետո այլազգի ինչ - որ հարուստ մարդ կգա ու կգնի շենքը և այդպես հայերը կվաճառեն ևս մի քանի մետր իենց հողից: 
Մի քանի մետր հող այսօր, մի քանի մետր հող վաղը: Իսկ մի քանի տարի հետո Հայաստանը: Եվ ոչ մեկ էլ չի հիշի հերոսներին կամ այն մարդկանց մասին, ովքեր հայրենանվեր գործ են արել իրենց երկրի համար: Նրանք ավելի շուտ կմոռացվեն, քան հները, քանի որ ամենուր գրված կլինի <>։



Ցունամի
02.05.2017թ.

10

4

323

  • Julietta
    2017-05-03 10:35:43
    ՄԻ ՕՐ ԷԼ ՄԵԶ ԿԱՍԵՆ, ՍԱ ՁԵՐ ՏՈՒՆՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԸ ՉԻ ԱԶԱՏԵՔ ԱՅՆ
  • fiction ☯
    2017-05-06 01:37:36
    շատ-շատ-շատ լավն ա, ֆբ-ով էլ կարդացի