Copy SMS

Քնիր իմ փոքրիկ

Քնիր իմ փոքրիկ - Բանաստեղծություն, Ցունամի

Երախտիք գիշերը փռեց փեշերը,
Արևի հարբած դեմքերը հոգնած,
Գիշերվա զովին կարոտած հույսով,
Քուն մտան արագ` երազից այրված:

Օրը սկսվում է անքուն, զով ու թարմ,
Գիշերվա հովից խոնավ ու քիչ թաց,
Մարդկանց քուն հսկող աչքերով հանդարտ
Հրում է սլաքը քամուն հավասար:

Գիշերվա արթուն, բաց աչքերի հետ
Լսվեց ճիչը հարազատ ու ջերմ,
Լալիս է այնքան կարոտած ու հեզ,
Կանչում է իր մոտ անքնությանը հեզ:

Ճիչը ավելի բարձրաձայն լսվեց, 
Բարձրաձայն քամու հետ խաղալ վերսկսեց,
Լալիս է նա, կանչում բոլորին
Լալիս է նա` քամին օրորի:

Եվ քամին սկսեց օրորել մեղմիկ.
Օրորոց դառնամ ես հենց քեզ համար
Ու օրորեմ քեզ, իմ հեզ աղջնակ,
Դառնամ նանիկ իմ մանկան համար,
Որ աչուկներդ քնեն շատ երկար,
Կդառնամ փափուկ անկողին հարմար,
Դու հանգստացիր ինձ վրա խաղաղ...
Նանս, լսիր, մի լա դու, փոքրիկ,
Օրորվիր երկար ինձ վրա հանգիստ
Ու քնիր հանդարտ բաց երկնքի տակ...

Օրն է արդեն ցայգալույս բացվում,
Իսկ օրորոցը ճոճվում է հլու..


Ցունամի
25.06.2016թ.



4

0

168