Copy SMS

Մի կաթիլ լի բաժակի մեջ...

Մի կաթիլ լի բաժակի մեջ... - Բանաստեղծություն, Ցունամի


Զարմանք եմ ապրում ինքս քո հանդեպ, 
Թե այդ ինչով ես մտքերդ սրել, 
Որ բնավ էլ սուր տեսք չեն ստացել: 
Չակերտների մեջ պատսպարվելով՝ 
Վանել են իրենց շղթայող խոսքից, 
Որոնք իրենցից գո՜հ, իրենցից վե՜հ
Մի երկպատնեշ սահման են գծել...


Եվ ինչու ես զուր բացականչական
Խոսքերդ ուղղում փակագծից դուրս,
Երբ ներսիդ պարունակությունը
Իրենից ոչինչ չպարունակող
Ստորակետով առանձնացված
Սեփական ԵՍդ էր…

 

Եվ հիմա զուր են բազմակետերը
Անօգուտ խոսքիդ շարունակության...
Միտքը փուչ է,
Երբ վերջանում է վերջակետով,
Որը սահման է,
Որը կապանք է
Անվերջ բթության:

 

Դատարկված իմ համբերությունը
Զարմանք է ապրում այստեղ և հիմա,
Թղթին ես հանձնել ջարդված մի բաժակ...
Անմտությունդ ի ցույց է դրվում,
Որ փշրանքի մեջ
Այդ նույն կտավիդ
Հրամանով ես պատկերել կաթիլ,
Բայց մոռացել ես նույն այդ բութ ծայրով
Երանգ հաղորդել նուրբ հարցականին,
Որը և գուցե սրիչը լինի
Արդեն իսկ մաշված մտքիդ բութ ծայրի...

 

Ես ինքս էլ չեմ տիրապետում
Կետադրական այդ նշաններին,
Բայց,ի տարբերություն քո անձի
Միտքս հղորդում եմ առանձ փուչ խոսքի,
Եվ, ի զարմանս վերջնական կետի,
Մոռացել ես հասարակ մի բան՝
Նա է վերջակետը դնում իր խոսքի,
Ում խոսքը հասնում է վերջնական կետին:


Ցունամի
09.05.2016թ.

6

2

395

  • Գայանե
    2017-05-31 21:29:02
    Շատ գեղեցիկ բանաստեղծություն է, մանավանդ վերջին տողերը՝ Մոռացել ես հասարակ մի բան՝ Նա է վերջակետը դնում իր խոսքի, Ում խոսքը հասնում է վերջնական կետին:
  • Ցունամի
    2017-05-31 22:52:59
    շնորհակալ եմ կարծիքի համար