Copy SMS

Օտար հայացքդ

Օտար հայացքդ - հայացքները ՝ օտար , նեղացած


Ահա աչքերիս առջև կրկին հայտնվեց նրա հայացքը, որ այնպես ուզում էի ջնջել մտքիցս :Ահա այն նույն գեղեցիկ աչքերը , որոնց մեջ կարելի է խորտակվել անվերջ, նույն խենթացնող ժպիտը և այն շուրթերը , որ ինձ ասում էին << ես քեզ սիրում եմ >>: Ամեն ինչ նույնն է , ուղղակի մեր հայացքներն էլ չեն խոսում . նեղացել են իրարից , սառել են նրանք : Ավելի լավ էլ չնայեմ ես քեզ , որ չտեսնեմ հայացքդ օտար : Երեկ այն ինձ համարյուրահատուկ էր , միակը ամբողջ աշխարհում , իսկ այսօր այն նման էմյուս բոլոր հայացքներին : Դու ինձ պատժում ես , որ քեզ սիրել եմ , որ երջանկություն եմ տվել մարած աչքերիդ : Ուրեմն պատժիր ինձ , իսկ սրտիդ ասա թող չտառապի : Ես գլուխս բարձր եմ ընդունում իմ պատիժը և չեմ փոշմանում ոչ մի ակնթարթի համար , որ քեզ հետ եմ անցկացրել : Սրտումս դրոշմվել է հայացքդ , դառնալով մի դիմակ , որով նայում եմ մյուսներին : Քեզ եմ փնտրում բոլորի մեջ և միայն գտնում եմ քամու մեջ ,որ քո բույրն ու շորի խշշոցն է բերում իր հետ : Ես այսպես կարողացա բացատրել քեզ ամեն ինչ , բայց ափսոս դու չսպասեցիր և գնացիր : 

5

0

384